ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոտենում է սուր շնչական վարակների սեզոնը. հորդոր՝ COVID-19-ի հարցում չկորցնել զգոնությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում մոտենում է օդակաթիլային վարակների սեզոնը, սպասվում է  սուր շնչառական վարակների, այդ թվում նաև՝ COVID-19-ի ավելի ակտիվացում. քաղաքացիները զգոնությունը չպետք է թուլացնեն, միայն առողջապահական համակարգով հնարավոր չէ նվազեցնել դեպքերը: Lրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգեկման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Արտավազդ Վանյանը:  «Հիվանդության դեպքերի նվազեցման հարցում, իհարկե, ՀՀ քաղաքացիները մեծ դեր ունեն: Առանց կանոնների պահպանման, միայն առողջապահական համակարգով հնարավոր չի լինի այս հիվանդությունը նվազեցնել: Այն միջոցառումները, որոնք արվում են, արվում են միայն զուտ կանխարգելման նպատակով: Ես հուսով եմ, որ մոտ ապագայում պատվաստումների միջոցով մեզ հնարավորություն կընձեռնվի հաղթահարել վիրուսը»,-ասաց Վանյանը: Պաշտոնյան կրկին հորդորեց քաղաքացիներին զգոնությունը չթուլացնել: Նա նկատեց՝ մոտենում է սեզոնը՝ օդակաթիլային վարակների հետ կապված: «Եվ սուր շնչառական վարակների, և COVID-19-ի ավելի ակտիվացում է սպասվում: Դրա համար հորդորում ենք բացարձակապես չթուլացնել և պահպանել կանոնները: Միայն պահպանելով մենք կարող ենք ոչ թե հաղթահարել, այլ ուղղակի դիմակայել, որպեսզի տարածումը և աճը կտրուկ չլինի»,-նշեց նա: Հարցին, թե արդյոք Հայաստանում աշնանը մեծ բռնկում կլինի, կհասնե՞նք պիկին, թե՞ ոչ՝ Վանյանը պատասխանեց. «Մեր ձեռքում է: Եթե իրոք պահպանենք կանոնները, ես վստահեցնում եմ՝ չենք հասնի դրան: Եթե 300-հոգանոց հարսանիք ենք անելու և խախտելու ենք կանոնները, իհարկե, շատ արագ կտարածվի»: Խոսելով դպրոցների բացման հետ կապված դեպքերի հնարավոր ավելացման մասին՝ նա հիշեցրեց, որ բոլոր ուսուցիչները թեստավորում են անցում: «Եվ դիտարկումներ ենք անում, եթե դպրոցներում կնկատենք բարձրացում, իհարկե, լրացուցիչ քննարկման առարկա կդառնա դա: Բայց այսօր այդ խնդիրը չկա, և ամբողջությամբ հսկողության ներքո է գտնվում»,-ասաց Վանյանը: Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Արտավազդ Վանյանին սեպտեմբերի 21-ին Անկախության տոնի առիթով պարգրատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: «Առաջին երեք-չորս ամիսը, ինչպես համակարգի շատ բժիշկներ, այնպես էլ ես, եղել է օրեր, որ ընդհանրապես մեր ընտանիքի անդամներին չենք տեսել: Բայց, դա մեր աշխատանքն է, մենք պարտավոր ենք դա իրականացնել»,-նշեց Վանյանը:    

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular