ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի զարգացման ո՞ւմ ռազմավարությունն է ավելի իրատեսական

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի վերափոխման ռազմավարությունը, որը նախատեսված է իրագործել մինչև 2050 թվականը: Եթե համառոտ, ապա Փաշինյանի և իր թիմի ներկայացրած ռազմավարությունը ենթադրում է` ՀՀ բնակչությունը հասցնել մինչեւ առնվազն 5 մլն-ի, ստեղծել 1,5 մլն աշխատատեղ, հաղթահարել աղքատությունն աշխատանքով, 20-ապատկել Հայաստանի ՀՆԱ-ն, 7-նապատկել միջին աշխատավարձը: Այսօր կան բազմաթիվ մարդիկ, որոնք իրենց աշխատանքով ի վիճակի չեն հոգալ իրենց ծախսերը: Հաջորդը մինչեւ 2050 թվականը ունենանք մեկ շնչի հաշվով աշխարհի ամենամարտունակ բանակը, ունենանք աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը, սովորելը դարձնենք ազգային ապրելակերպ, բուհերի միջազգային վարկանիշի առաջին 200-յակում տեղ գտնի առնվազն 3 հայկական բուհ, Հայաստանը դարձնենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր: Ունենանք 10 մլրդ դոլար եւ ավելի արժեքով առնվազն 5 տեխնոլոգիական ընկերություն եւ առնվազն 10 հազար աշխատող ստարտափ: Ունենանք առողջ շրջակա միջավայրով, կլիմայադիմացկուն եւ էներգաարդյունավետ Հայաստան: Նվաճենք 25 օլիմպիական ոսկե մեդալ: Ֆուտբոլի հավաքականը դարձնենք աշխարհի կամ Եվրոպայի մեդալակիր: Նվաճենք շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը: Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնենք 15 մլն-ի 

Ուշագրավ է, որ նմանատիպ մի ռազմավարություն էլ մշակվել էր Սերժ Սարգսյանի օրոք և քննադատության էր արժանացել այն ժամանակվա ընդդիմադիրների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի կողմից: Ի՞նչ էր նախատեսում այդ ռազմավարությունը: Առաջին հերթին ընդգծենք, որ Սարգսյանի ռազմավարությունը նախատեսվում էր կյանքի կոչել մինչև 2030-ը: Առաջնահերթ խնդիր էր համարվում ժողովրդագրական խնդրի լուծումը՝ բնակչության թիվը պետք է հասցվեր 4 միլիոնի: Վերջին տարիներին Հայաստանի դեմոգրաֆիական վիճակը կտրուկ վատթարացել է, մենք համարվում ենք ծերացող երկիր և առկա ռեսուրսներով, տնտեսական զարգացվածությամբ և կյանքի համար առկա բարենպաստ պայմանների առկայությամբ կամ բացակայությամբ առավել իրատեսական է թվում 4 միլիոնանոց Հայաստանի տեսլականը, որը սակայն ընդդիմադիրները ծաղրում էին: Այդ դեպքում հարց է առաջանում` ինչպե՞ս են նրանք այսօր անչափ լուրջ դեմքով փորձում համոզել, որ իրատեսական է մինչև 2050 թվականը մշտական բնակչության թիվը հասցնել 5 միլիոնի: 

«Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթղթի հիմնական դրույթներում նշվում էր հետևյալը. «Մինչև 2030 թվականը ջանքեր ենք գործադրելու մարդկային կապիտալի զարգացման համար, այսինքն՝ զգալիորեն պետք է ավելացնենք կրթությանն ու առողջապահությանը հատկացվող գումարները: Մենք մեզ վրա պարտավորություն ենք վերցրել, և ծրագրում պետք է ներառված լինի մինչև 2030 թվականը մի քանի հարյուր հազար աշխատատեղերի ստեղծում, որոնք կապահովեն բարձր աշխատավարձ»: Փաշինյանը, ինչպես տեսնում ենք, առաջարկում է 1.5 միլիոն աշխատատեղ մինչև 2050-ը, սակայն նրա ռազմավարության մեջ բացակայում է այն հարցի պատասխանը, թե ինչպես ու ինչի հաշվին են դրանք բացվելու: Մինչդեռ Սերժ Սարգսյանի ռազմավարության մեջ կար հստակ լուծում և մեխանիզմ՝ հարկային դաշտի բարեփոխումները: 

Վերը նշված փաստաթղթում նաև այսպիսի ձևակերպում ենք հանդիպում՝ մինչև 2030 թվականը, պետք է հասնենք ստվերի էական կրճատման և փաստաթղթաշրջանառության ներդրման, առանց որի մենք չենք կարողանալու մեր հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը բարելավել, ինչն ուղղակի պարտադիր է բյուջետային ծախսեր կատարելու համար: Փաշինյանը 20-ապատկում է ՀՆԱ-ն մինչև 2050-ը, սակայն կրկին հասկանալի չէ՝ ինչի հաշվին:

Ինչ վերաբերվում է օրինակ` զբոսաշրջությանը, ապա մինչև 2030 թվականի ռազմավարությունը սահմանել էր հավանկոտ, բայց իրատեսական նշաձող: Բացակայում էր՝ մինչև 2030-ը Հայաստան այցելող պոտենցիալ զբոսաշրջիկների կոնկրետ թիվը, սակայն սահմանվում էին այն ուղղությունները որոնցով պետք է աշխատել՝ հասնելու զբոսաշրջության ոլորտի զարգացմանը:   

Ինչպես պետք է բուհերի միջազգային վարկանիշի առաջին 200-յակում տեղ գտնի առնվազն 3 հայկական բուհ, եթե իշխանությունները սիստեմատիկորեն նվազեցնում են ոլորտին հատկացվող ֆինանսավորումը՝ նույնպես հարց է: 

Ինչ վերաբերվում է Փաշինյանի նախանշած սպորտային հաջողություններին, ապա, նայելով ներկայիս իրավիճակին, վստահաբար կարելի է ասել, որ դրանք պոպուլիզմի ժանրից են: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր պարզապես մոռացել է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման մասին և հենց այս հանգամանքն էլ պոպուլիզմ է դարձնում՝ մինչև 2050-ը մեդալակիր հավաքական ունենալու տեսլականը: 

Ինչպես տեսնում ենք՝ ակնհայտ է, որ թեև Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ռազմավարությունը ավելի ականջահաճո է, ավելի հստակ և այստեղ առկա են կոնկրետ թվեր, սակայն հասկանալի չէ և նշված չեն այն մեխանիզմները, որոնց միջոցով հնարավոր կլինի հասնել նախանշված նպատակներին: Սերժ Սարգսյանի ներկայացրած ռազմավարությունը ավելի համակարգային էր և զուսպ՝ ժողովրդական լեզվով ասած՝ ջուրը քիչ էր, սակայն ակնհայտ է, որ ժամկետ-սպասվող արդյունք հասկացությունները համադրելիս՝ այդ ռազմավարությունը ավելի հեշտ իմպլեմենտացվող էր և ավելի իրատեսական, բացի այդ՝ այդ ռազմավարության մեջ նշված էին նպատակին հասնելու հստակ մեխանիզմները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular