ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարտոֆիլի 4 օգտակար հատկություն․ Դրանց մասին դուք նույնիսկ չէիք կռահում

ՖՈՏՈ

ուք, հավանաբար, մեկ անգամ չէ, որ լսել եք այն մասին, որ կարտոֆիլը կազմվածքի համար վնասակար է, եւ որ ավելի լավ է այն սննդակարգից բացառել։ Իրականում կարտոֆիլի վնասի մասին լուրերը սաստիկ չափազանցված են։ Իրականում այս մթերքը ավելի շատ օգտակար հատկություններ ունի, քան կարող էիք պատկերացնել։

Կարտոֆիլը պարունակում է բազմաթիվ վիտամիններ եւ հանքանյութեր

Կարտոֆիլի սննդային արժեքավորությունը կախված է տեսակից եւ պատրաստման եղանակից․ օրինակ՝ տապակած կարտոֆիլը շատ ավելի կալորիական է, քան խորովածը։

Ածխի վրա կամ ջեռոցում կլեպով խորովված մեկ միջին չափի կարտոֆիլը պարունակում է՝

  • բջջանյութ- 3,8 գրամ
  • C վիտամին – գործածման հանձնարարվող օրական նորմայի (ԳՀՕՆ) 28 տոկոսը,
  • B6 վիտամին - ԳՀՕՆ 27 տոկոսը,
  • կալիում - ԳՀՕՆ 26 տոկոսը,
  • մանգան - ԳՀՕՆ 19 տոկոսը,
  • մագնիում - ԳՀՕՆ 12 տոկոսը,
  • ֆոսֆոր - ԳՀՕՆ 12 տոկոսը,
  • նիացին - ԳՀՕՆ 12 տոկոսը,
  • ֆոլաթթու - ԳՀՕՆ 12 տոկոսը։

Կարտոֆիլը հարուստ է հակաօքսիդանտներով

Կարտոֆիլը պարունակում է ֆլավոնոիդներ, կարոտինոիդներ եւ ֆենոլաթթու․ սրանք հակաօքսիդանտներ են, որոնք չեզոքացնում են առողջության համար վնասակար ազատ ռադիկալները։ Հետազոտությունները ցույց են տվել, որ հակաօքսիդանտները կարող են պոտենցիալ կերպով ճնշել լյարդի եւ հաստ աղիքի քաղցկեղի բջիջների աճը։

Կարտոֆիլը կարող է բարելավել արյան մեջ շաքարի մակարդակի վերահսկումը

Կարտոֆիլը հատուկ տեսակի օսլա է պարունակում, որը կոչվում է ռեզիստենտ օսլա։ Այն տարրերի չի բաժանվում, օրգանիզմի կողմից ամբողջությամբ յուրացվում է եւ նպաստում աղիներում օգտակար բակտերիաների աճին։

Որոշ գիտնականների կարծիքով՝ օսլայի այս տեսակը կարող է նպաստել ինսուլինի հանդեպ ռեզիստենտության նվազմանը, ինչը բարերար ազդեցություն կունենա արյան մեջ գլյուկոզայի մակարդակի վերահսկման վրա։ Դիաբետիկների մասնակցությամբ հետաքրքիր հետազոտությունը ցույց է տվել, որ ռեզիստենտ օսլայով մթերքների գործածումը (այն միայն կարտոֆիլը չէ, որ պարունակում է, այլ նաեւ հնդկաձավարը, լոբին, ոսպը եւ վարսակը) օգնում է նվազեցնել ուտելուց հետո արյան մեջ գլյուկոզայի ավելցուկը։

Կարտոֆիլն օգտակար է մարսողական համակարգի առողջության համար

Ռեզիստենտ օսլան բարերար ազդեցություն ունի նաեւ մարսողական տրակտի աշխատանքի վրա, քանի որ մարսելու ժամանակ վերածվում է կարճաշղթա ճարպաթթուների, որը կարեւոր սննդարար աղբյուր է աղիքային բակտերիաների համար։ Գիտնականները պարզել են, որ այս «սնունդն» ամրացնում է հաստ աղիքի պաշտպանական հատկությունները եւ նվազեցնում կոլորեկտալ քաղցկեղի զարգացման հավանականությունը, ինչպես նաեւ օգնում է այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպես՝ խոցային կոլիտը եւ Կրոնի հիվանդությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular