Արդյոք գիտե՞ք, թե ինչու են արյան անալիզը վերցնում հենց մատնեմատից
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՄարդու օրգանիզմում արյունն ամենուր նույն բաղադրությունն ունի, բայց
չգիտես ինչու անալիզների ժամանակ օգտագործվում է մատնեմատինը։ Երբևէ
մտածե՞լ եք, թե ինչու է միշտ «տուժում» այդ մատը։
Պարզվում է, որ իսկապես` անալիզի համար նախընտրելի է արյուն վերցնել
մատնեմատից։
Դրա պատճառները մի քանիսն են.
1. Ցավի բացակայություն
Ի տարբերություն բթի, ցուցամատի և միջնամատի, մատնեմատն ավելի քիչ է
«օգտագործվում»։ Այդ իսկ պատճառով էլ դրա մաշկը համեմատաբար հաստ է,
ինչը թույլ է տալիս հեշտությամբ և համեմատաբար քիչ ցավի պատճառելով
վերցնել փորձանմուշը։
2. Արագ վերականգնում
Առաջին պատճառից էլ բխում է երկրորդը։ Քանի որ մատնեմատը ավելի քիչ է
շարժվում, դրա վերքն ավելի արագ է լավանում, ինչը նվազեցնում է վարակի
առաջացումը։
3. Ինֆեկցիայի փոխանցման քիչ հավանականություն
Ցանկացած ներկարկում կամ մաշկի ամբողջականության խախտում հղի է
վարակվելու ռիսկով։ Բութ մատի և ճկույթի ներքին թաղանթը ուղղակիորեն
կապված է դաստակի թաղանթի հետ։ Վարակի ներթափանցման դեպքում այն
կարող է արագ տարածվել ամբողջ դաստակով։
Իսկ մնացած մատների թաղանթները մեկուսացված են, և նույնիսկ, եթե անալիզ վերցնելու ժամանակ
դրա մեջ վարակ անցնի, այն որոշ ժամանակ տեղայնացված կլինի, ինչը
հնարավորություն կտա մեր դիմադրողականությանը արագ ճնշել այն։
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանաք մատնեմատից վերցվող անալիզի մասին