ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ է թոքաբորբը և որոնք են այս հիվանդության հիմնական ախտանշաններն ու հարուցիչները

ՖՈՏՈ

Թոքաբորբը բավական տարածված բորբոքային հիվանդություն է, որն ախտահարում է թոքերն ու կարող է անգամ մահվան ելք ունենալ։ Այս հիվանդությունը կարող է բավական թեթև ընթացք ունենալ, սակայն կարող է նաև շատ ծանր լինել՝ ուղեկցվելով մի շարք տհաճ ախտանշաններով։ Ավելին՝ թոքաբորբը կարող է լինել ինչպես սուր, այնպես էլ քրոնիկ, ուստի լուրջ բարդություններից խուսափելու համար հարկավոր է հնարավորինս արագ դիմել մասնագետին և սկսել բուժումը։ Սա հատկապես կարևոր է տարեցների և մինչև հինգ տարեկան երեխաների հիվանդանալու դեպքում, քանի որ հենց այս տարիքային խմբերի հիվանդներն են առավել վտանգված։

Թոքաբորբը ժամանակին հայտնաբերելու համար հարկավոր է առաջին հերթին սովորել տարբերել հիվանդության ախտանշանները։ Այս վտանգավոր խնդրի դեպքում սովորաբար նկատվում է հազ, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, հոգնածության զգացում ու հյուծվածություն։ Թոքերի ալվեոլների ախտահարման ու բորբոքային գործընթացի զարգացման դեպքում հիվանդի շնչառությունը կարող է դժվարանալ, ինչի հետևանքով օրգանիզմի հյուսվածքները չեն ստանա բավարար քանակությամբ թթվածին։ 

Հիվանդության բարդացումից ու կողմնակի խնդիրների զարգացումից խուսափելու համար հարկավոր է հնարավորինս շուտ դիմել բժշկին ու սկսել բուժումը։ Հարկ է հիշել, որ թոքաբորբի դեպքում հարկավոր է խստորեն հետևել բժշկի ցուցումներին, քանի որ այս հիվանդությունը կարող է տարբեր բնույթի լինել, ինչն անմիջականորեն ազդում է բուժման մեթոդի ընտրության վրա։ Այս դեպքում, որպես կանոն, առաջին հերթին որոշվում է հիվանդության հարուցիչն ու տեսակը, որից հետո միայն նշանակվում համապատասխան բուժումը։

Թոքաբորբի զարգացման պատճառ կարող են դառնալ.

Բակտերիաները.

Թոքաբորբի հարուցիչ կարող են լինել մանրէները, որոնք ներթափանցում են թոքերի մեջ։ Կախված բակտերիայի տեսակից՝ բժիշկները տարբերակում են թոքաբորբի չորս տեսակ, որոնք են պնևմոկոկային թոքաբորբը, ստաֆիլակոկային թոքաբորբը, H. influenza թոքաբորբն ու գրամբացասական թոքաբորբը։

Վիրուսները.

Թոքերի ախտահարման պատճառ կարող են դառնալ նաև օրգանի հյուսվածքներում հայտնված վիրուսները։ Վիրուսային թոքաբորբ է նաև ներկա պահին տարածված կորոնավիրուսային թոքաբորբը, որը պայմանավորված է լինում COVID-19 կորոնավիրուսով։ Բացի այդ, բավական հաճախ թոքաբորբի պատճառ են դառնում նաև գրիպի А և В տեսակների վիրուսները, ինչպես նաև ռեսպիրատոր-սինցիտիալ վիրուսը (առավել հաճախ հանդիպում է երեխաների մոտ), ադենովիրուսները, ռինովիրուսներն ու մետապնևմովիրուսները։

Mycoplasma pneumoniae բակտերիան.

Սա բակտերիալ թոքաբորբի տեսակ է, որը պայմանավորված է լինում որոշակի տեսակի միկրոօրգանիզմով։ Այն հաճախ անվանում են նաև ատիպիկ թոքաբորբ։ Այս դեպքում հիվանդությունն ավելի մեղմ ընթացք է ունենում, քան բակտերիալ թոքաբորբի այլ տեսակների դեպքում։

Սնկերը.

Օդում գտնվող սնկերի սպորները թոքերում հայտնվելու դեպքում նույնպես կարող են դառնալ թոքաբորբի պատճառ։ Ի տարբերություն բակտերիալ կամ վիրուսային թոքաբորբերի, այս տեսակը բավական հազվադեպ է հանդիպում, սակայն դրա զարգացման հավանականությունը չի կարելի բացառել։ Մարդու քիթըմպանը կարող է բավական երկար ժամանակ աղտոտված լինել տարատեսակ միկրոօրգանիզմներով, որոնք որևէ կերպ չեն դրսևորվի մինչ որոշակի պահը, որից հետո կդառնան ավելի ագրեսիվ՝ ախտահարելով վերին շնչուղիները, բրոնխներն ու թոքերը։ Սա է պատճառը, որ հարկավոր է հիշել կանխարգելիչ միջոցների գործածության ու անձնական հիգիենային հետևելու կարևորության մասին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular