ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դարձյալ նույն «կոտրած տաշտակի» առաջ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ-ում փաստացի խորացող տնտեսական ճգնաժամի հետևանքով փոքր և միջին բիզնեսի վնասները դեռևս չմարսած, հիմա էլ մաքսազերծման նոր կարգն է չոքել նրանց դռանը։ Սեպտեմբերի 1-ից գործող կարգը կարող է ճակատագրական լինել շատերի համար։

Տարիներ շարունակ մի շարք երկրներից, այդ թվում՝ Չինաստանից և Թուրքիայից, Հայաստան ներմուծվող հագուստի և այլ պարագաների մաքսազերծումն իրականացվել է քաշով։ Անկախ նրանից, թե ապրանքը ինչ գին է ունեցել, գործել է ստանդարտ սակագին՝ 1 կգ-ի համար վճարվել է 3,25 դոլար։ Նոր կարգի համաձայն՝ սեպտեմբերի 1-ից մաքսազերծման այս կարգը դադարել է գործել։ Հիմա արդեն ներմուծողներն իրավունք չունենք կիլոգրամով մաքսազերծում իրականացնել․ ըստ այդմ՝ մաքսազերծումը պետք է իրականացվի ներկայացված հաշիվ-ապրանքագրի հիման վրա՝ հաշվի առնելով ապրանքի գինը, քանակը, մոդելը և այլն։

Նշենք նաև, որ նոր կարգի կիրառումն էապես թանկացնում է մաքսազերծումը։ Այդ դեպքում ներմուծողները ստիպված են լինելու առնվազն մի քանի անգամ ավելի վճարել նույն ապրանքների մաքսազերծման համար։ Թերևս, սա էլ դարձել է ոլորտում գործունեություն իրականացնող փոքր ու միջին բիզնեսի դժգոհության պատճառը։ Նրանք պատրաստ չեն ավելի մեծ գին վճարել մաքսազերծման համար։ Խնդիրը, իհարկե, միայն ավել վճարումները չեն։ Ի վերջո, դա ներառվելու է ապրանքների իրացման գնի մեջ, և այդ ծանրությունը կրելու է սպառողը։ Այստեղ հարցը նրանում է, թե այսօր արդյո՞ք սպառողն ի վիճակի է վճարել այդ ավել գինը։

Հատկապես, երբ ճգնաժամը հանգեցրել է մարդկանց եկամուտների կտրուկ նվազման և վճարունակ պահանջարկի կրճատման։ Առևտրականների հիմնական մտահոգությունները, ըստ էության, գալիս են այստեղից։ Առանց այն էլ վերջին շրջանում կրճատվել են սպառման ծավալները։ Մարդիկ հազիվ կարողանում են հացի փող վաստակել։ Այսօր հագուստի թարմացման մասին քչերը կարող են մտածել։

Վերջին տվյալներով՝ մանրածախ առևտուրը Հայաստանում կրճատվել է գրեթե 15 տոկոսով։ Անկումն ավելի մեծ է հատկապես՝ ոչ պարենային ապրանքների, մասնավորապես՝ հագուստի դեպքում։ Սպառողական ապրանքների շուկայում, որի մեջ մտնում են նաև տոնավաճառները, 7 ամսում առևտրի ծավալների նվազումը հասնում է գրեթե 25 տոկոսի։ Ակնհայտ է, որ մաքսազերծման թանկացումը բերելու է ներմուծվող ապրանքների գների բարձրացման։ Մի բան, ինչը բացասաբար է ազդելու սպառման, առանց այն էլ, կրճատված ծավալների վրա։ Դա լուրջ խնդիր է փոքր և միջին բիզնեսի համար, որի բազմաթիվ ներկայացուցիչներ այսօր հազիվ կարողանում են պահպանել իրենց գոյությունը։ Մի կողմից՝ մաքսազերծման համար վճարվող գումարների ավելացումը, մյուս կողմից սպառման կրճատումը, նրանցից շատերին կարող է կանգնեցնել փակման փաստի առաջ՝ ոչ միայն տնտեսական, այլև՝ սոցիալական հետևանքներով։ Իրականում սրանից ո՛չ պետությունն է շահելու, ո՛չ առևտրականը, և ո՛չ էլ սպառողը։

Ընդհակառակը՝ բոլորն էլ տուժելու են։ Պետությունը չի ստանա մաքսավճարների տեսքով ակնկալվող գումարները, կրճատվելու է պահանջարկը, փոքր և միջին բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ հայտնվելու են փողոցում, իսկ սպառողը ստիպված է լինելու ավելի շատ վճարել նույն ապրանքը ձեռք բերելու համար։ Անկասկած ճգնաժամի, մարդկանց եկամուտների և առևտրի ծավալների նվազման պայմաններում անմտություն է նման քայլի գնալը։ Դա նշանակում է՝ էլ ավելի խորացնել ճգնաժամի տնտեսական ու սոցիալական հետևանքները։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular