ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է նյարդային համակարգն ամրացնող մթերքը

ՖՈՏՈ

Բանանի չափավոր քանակությամբ կանոնավոր օգտագործումը դրական ազդեցություն է թողնում սրտի աշխատանքի վրա և ամրացնում է նյարդային համակարգը: Այս մասին «Քաղաքային նորությունների գործակալություն «Մոսկվա»-ին հայտնել է Սեչենովի համալսարանի անհատականացված բժշկության ինստիտուտի առողջության կառավարման կլինիկայի բժշկուհի-սննդաբան Նատալիա Պուգաչյովան:

Բժշկուհին հիշեցրել է, որ բանանները պարունակում են կալիում, մագնեզիում, մանգան և պղինձ: Կալիումը և մագնեզիումն անհրաժեշտ են սրտի բնականոն աշխատանքի համար, բացի դրանից, նրանք նպաստում են զարկերակային ճնշման կարգավորմանը: Պղինձն օգնում է հեմոգլոբինի և կոլագենի սինթեզին, ինչպես նաև նպաստում է վնասակար նյութերի դետոքսիկացիային: Մանգանը, ինչպես նշել է մասնագետը, կարևոր է էներգիական փոխանակության համար:

Բանանը պարունակում է նաև մեծ քանակությամբ վիտամին B6: Դրա մասին Պուգաչյովան ասել է. «Այս վիտամինը կարևոր է նյարդային համակարգի առողջության, արյունաստեղծման, անտիօքսիդանտային պաշտպանության համար»:

Սննդաբանը խորհուրդ է տալիս ուտել թեթևակիորեն անհաս բանաններ. դրանք հարուստ են կայուն օսլայով, պեկտինով և սննդային մանրաթելերով, որոնք օգտակար են աղիների առողջության պահպանման համար, ինչպես նաև աթերոսկլերոզի և շաքարային դիաբետի դեպքում: Միևնույն ժամանակ, մասնագետը կոչ է անում այս մրգի օգտագործման մեջ պահպանել չափավորությունը. նրա կալորիականությունը շատ բարձր չէ, սպիտակուցներ և ճարպեր այն չունի, բայց ածխաջրերը մոտ 40 գրամ են կազմում: Դեղին բանաններում ավելի շատ գլյուկոզա և ֆրուկտոզա է պարունակվում, բացի դրանից, դրանք արագ են հագեցնում քաղցը: Առանց օրգանիզմին վնաս հասցնելու՝ նստակյաց կենսակերպով և ավելորդ քաշով մարդիկ 2-3 շաբաթվա ընթացքում կարող են իրենց թույլ տալ օրական 1, իսկ մարզիկները՝ օրական 2-3 բանան:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular