ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


6 նախանշան, որ երեխան տեսողության խնդիրներ ունի

ՖՈՏՈ

Ծնողները հաճախ չեն նկատում, որ երեխան տեսողության խնդիրներ ունի, մասնավորապես մանկահասակ տարիքում: Պատճառն այն է, որ տեսողության դեֆեկտի դեպքում նախանշանները հաճախ այնպիսին են, որ թվում է դրանք աչքերի հետ որևէ կապ չունեն: Տեսողության խնդիրները կարող են լինել ի ծնե և ձեռքբերովի: Առաջին դեպքում ծնողները կարող են չնկատել խնդիրը մինչև չդիմեն բժշկի: Եթե խնդիրը ձեռքբերովի է, ապա մանկահասակ տարիքում երեխաները աշխարհը ընկալում են այնպես, ինչպես տեսնում են և կարող են չգիտակցել ու ծնողներին էլ չասել խնդրի մասին: Հենց այդ պատճառով ծնողները պետք է հատկապես ուշադիր լինեն , երբ երեխան սկսում է դպրոց հաճախել: Հենց այդ շրջանում է, որ երեխաների աչքերը սկսում են ավելի շատ լարվել և կարող են առաջանալ տեսողական խնդիրներ: Ձեզ եմ ներկայացնում 6 նախանշան, որոնք հուշում են երեխայի մոտ տեսողական խնդիրների մասին:

1. Երեխան բողոքում է գլխացավերից ու գլխապտույտից, մասնավորապես տնային առաջադրանքները կատարելու ընթացքում: Հաճախ ծնողները կարծում են, որ երեխան ցանկանում է դասերը չսովորել և դրա համար պատճառներ է փնտրում, սակայն դա կարող է կապված լինել հենց տեսողական խնդրի հետ: Դասերը կատարելու ընթացքում աչքերի գերլարումից կարող են առաջանալ գլխապտույտներ: Այնպես, որ մի անտեսեք երեխայի բողոքը:

2. Երեխան գրելիս կամ կարդալիս ընդունում է ոչ բնական դիրք: Չափից ավելի մոտ է պահում գիրքը կարդալու կամ նայելու ընթացքում, կամ գրելիս գլուխը մոտեցնում է տետրին: Կամ ընդհակառակը հեռու է պահում իրենից: Նույնը կարող եք նկատել նաև օրինակ հաց ուտելիս կամ հեռուստացույց դիտելիս: Սա արդեն ազդանշան է, որ երեխան լավ չի տեսնում:

3. Որևէ բան նայելիս՝ օրինակ երթուղայինի համարը կամ ասենք հասցեն, ծանոթի դեմքը կկոցում է աչքերը: Սա նշանակում է, որ երեխան ցանկանում է ֆիքսել պատկերը, սակայն վատ տեսողության արդյունքում ստիպված է հատուկ մեթոդ կիրառել, որը բնորոշ է բոլոր տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց, ովքեր ակնոց կամ բժշկական լինզաներ չեն կրում:

4. Համամասնությունների խախտում: Ուշադրություն դարձրեք, երբ երեխան նկարում է , եթե համամասնությունները չափից շատ են խախտված դա կարող է կապված լինել աստիգմատիզմի առաջացման հետ: Երեխան պատկերները աղավաղված է տեսնում հենց այդ պատճառով համասնությունները խախտվում են:

5. Գերլարվածություն ու գերզգայնություն: Տեսողական խնդիրների դեպքում երեխան հասարակ առաջադրանք կատարելիս, որը կապված է տեսողության հետ մի քանի անգամ ավելի շատ է լարվում, այդ պատճառով դառնում է գերզգայուն ու պոռթկուն, արագ է հոգնում: Սա կարող է լինել նաև այլ խնդրի հետևանք, սակայն պետք է հաշվի առնել, որ վատ տեսողության դեպքում լարվածությունը ազդում է նաև ամբողջ նյարդային համակարգի վրա:

6. Եթե երեխան նկարելիս սխալվում է մատիտի գույների ընտրության հարցում, պարտադիր չէ, որ դա լինի դալտոնիզմի դրսևորում: Հատկապես աղջիկների դեպքում դալտոնիզմը բացառված է: Հենց այդ պատճառով, եթե երեխան գույնի ընտրության հարցում պարբերաբար սխալվում է դա արդեն ազդանշան է, որ նա ոչ թե գույները չի տարբերում, այլ տեսողության խնդիր ունի: Երբեք մի զայրացեք երեխայի վրա, եթե նա չի կարողանում հիշել գույները, վատ է նկարում կամ բողոքում է, որ չի կարողանում այլևս կարդալ: Դա կարող է կապված լինել տեսողության հետ: Զայրանալու դեպքում երեխան դառնում է ավելի լարված, չլսող, հաճախ կամակորություններ է անում, քանի որ չի հասկանում խնդիրը ու չի կարող ինքն իրեն օգնել: Նման դեպքում դիմեք համապատասխան բժշկի, ժամանակին տեսողական խնդիրը բացահայտելու դեպքում, հնարավոր է կանխարգելել տեսողության վատթարացումը, իսկ բազմաթիվ դեպքերում նաև լուծել խնդիրը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular