ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոգատար ծնողները երբեք երեխային թույլ չեն տա ուշ պառկել քնելու. դա շատ վտանգավոր է նրա համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քունը յուրաքանչյուր մարդու ֆիզիոլոգիական պահանջն է: Էլ ինչ ասել երեխայի մասին, ում համար քունը ծայրահեղ օգտակար է: Չէ՞ որ հաճախ մանկան վատ քնից տանջվում է ամբողջ ընտանիքը: Երբ են երեխաները պառկում քնելու Պրոբլեմն այն է, որ անընդհատ ավելի բարդ է դառնում երեխային պառկեցնել ճիշտ ժամին: Երեխաները պրակտիկորեն չեն բաժանվում սմարթֆոններից, պլանշետներից և համակարգիչներից: Այս սարքերն ազդանշան են ուղարկում ուղեղին, որ դեռ քնելու ժամանակը չէ, և երեխան շարունակում է արթուն մնալ՝ քնելու և հաջորդ օրվա համար ուժեր հավաքելու փոխարեն: Գիտական հետազոտությունները պարզ ցույց են տալիս. երեխաները, ովքեր ուշ են քնում, դառնում են նյարդային և անհանգիստ, նրանց դժվար է կենտրոնանալ ինչ-որ բանի վրա, նրանց մոտ դժվարություններ են առաջանում ուսման գործընթացում, և առաջանում է նյարդային անկայունություն: Դա միակ պատճառը չէ, թե ինչու է այդքան կարևոր երեխայի համար ժամանակին քնելը: Փոքր հասակում օրգանիզմն աճում է ոչ թե օրերով, այլ ժամերով: Դա վերաբերում է ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական աճին: Կյանքի առաջին տարիներին երեխան ընկալում է հսկայական քանակության ինֆորմացիա և ձեռք է բերում նոր հմտություններ մեծահասակների համար անհասանելի արագությամբ: Իսկ դա տեղի է ունենում՝ շնորհիվ աճի հորմոնի, որն արտադրվում է օրգանիզմում քնելուց 2-3 ժամ հետո և գործում է հիմնականում գիշերը: Այդ հորմոնի արտադրման համար ամենալավ ժամանակը կեսգիշերն է: Այսպիսով, եթե երեխան պառկում է ժամը 9-ից ուշ, նրա օրգանիզմում խանգարվում է հորմոնի արտադրությունը, և պակասում է ժամանակը, որի ընթացքում հորմոնը հասցնում է կատարել իր ֆունկցիան: Դա կարող է հանգեցնել երեխայի ֆիզիկական ակտիվության նվազեցմանը, կամ՝ հակառակը, հիպերակտիվության, քանի որ խանգարվում է հոգեբանական կայունությունը: Ուշ քնելը բացասաբար է ազդում նաև երեխայի ինտելեկտի զարգացման վրա: Դրա համար գիշերային ժամերին աճող օրգանիզմը պետք է հանգստանա, դե, իսկ երեխայի հետ միասին դա պետք է անի ամբողջ ընտանիքը: «Մանկական ոսկե քնի» 10 կանոնները

1. Դրեք առաջնայնությունները Երեխան չպետք է քնի մոր կամ հոր անքնության գնով: «Մանկական ոսկե քունն» առողջ և քաղցր քունն է ամբողջ ընտանիքի համար:

2. Որոշեք քնի ռեժիմը Քնի ռեժիմն ընտանիքում ձևավորվում է՝ կախված այն բանից, թե երբ է հարմար քնել ոչ միայն երեխային, այլ նաև ամբողջ ընտանիքին: Չէ՞ որ ամենից շատ երեխային պետք են լավ քնած և հանգստացած ծնողներ: Որոշեք, թե երբ է Ձեր ընտանիքում քնի ժամը, և ճշգրտորեն հետևեք այդ որոշմանը:

3. Որոշեք՝ որտեղ քնել և ում հետ Իհարկե, հարցը՝ «երեխան քնի ծնողների հե՞տ, թե՞ առանձին», շատ անհատական է: Բայց ճիշտ է, երբ երեխան քնում է իր մահճակալի մեջ և առանձին սենյակում:

4. Մի վախեցեք արթնացնել քնկոտին Եթե Ձեր երեխան երկար է քնում օրվա մեջ, իսկ հետո չի կարողանում քնել գիշերը, մի թողեք, որ նա քնի օրվա մեջ և արթնացրեք քնկոտին:

5. Օպտիմալացրեք կերակուրը Եթե ուտելուց հետո երեխայի քունը տանում է, ապա արեք այնպես, որ երեկոյան վերջին կերակրումը լինի ամենակուշտը:

6. Հագեցած օր Թող որ Ձեր երեխայի յուրաքանչյուր օրը հագեցած լինի: Ինչպես ֆիզիկապես, այնպես էլ՝ էմոցիոնալ:

7. Մտածեք ննջարանում օդի մասին Օպտիմալ ջերմաստիճանը պետք է լինի 18-21, իսկ խոնավությունը՝ 50-70 տոկոս:

8. Օգտագործեք լողանալու հնարավորությունը Մի քիչ առողջ լոգանք՝ քնից առաջ: Էլ ի՞նչը կարող է լինել ավելի լավ:

9. Անկողնու պատրաստում Ուղիղ և չոր ներքնակ, բնական սպիտակեղեն, իսկ եթե երեխան 3 տարեկանից փոքր է, կարելի է՝ նաև առանց բարձի:

10. Հոգացեք որակյալ տակդիրի մասին Ամենափոքրերի համար որակյալ տակդիրը շատ կարևոր է: Դրա վրա չի կարելի տնտեսել: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular