ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


9 սովորություն, որոնք հանգեցնում են աղքատության

ՖՈՏՈ

Գոյություն ունի 9 նշան, որոնք հատուկ են աղքատ մարդկանց։

1. Իր անձին խղճալու զգացում։ Աղքատության հակված մարդիկ խղճում են իրենց և կարծում են, թե հարուստ լինել իրենց տրված չէ ճակատագրով։ Ոմանք զղջում են, որ կին են ծնվել, կամ՝ այս կամ այն ազգին պատկանելության, հասակի, մաշկի գույնի, կրոնի, մինչև այժմ ամուսնացած չլինելու համար, և այլն։ Ինքդ քեզ խղճալու զգացումը կանգնեցնում է քո ընթացքը և մշտական աղքատություն ապահովում։

2. Ժլատություն։ «Զեղչ» բովանդակությունը կրող պաստառի մշտական որոնումը, որակյալ կրթության համար վճարելու ցանկության բացակայությունը նշաններ են, որոնք հատուկ են աղքատներին։ Սա ոչ թե խելամտության, այլ եկամուտների և ծախսերի անհավասարակշռության նշան է։

3. Զբաղվել գործերով, որոնք ատում եք։ Սեփական աշխատանքն ատող բոլոր մարդիկ պատրաստ են անհաջողության և աղքատության։ Փրկության ուղին հետևյալն է՝ անել այն, ինչ ամենամեծ հաճույքն է պատճառում։ Միայն այս ոլորտում դուք կարող եք հրաշալի արդյունքների հասնել։

4. Հաջողությունը գումարով չափելու սովորություն։ Աղքատ մարդը վստահ է, որ միայն որոշակի քանակի գումար ունենալը կարող է իրեն ուրախություն պատճառել։ Բայց պրակտիկան ցույց է տալիս, որ նույնիսկ այդ դեպքում երջանկությունը չի գալիս։ Հաջողակ մարդը երջանկությունը գտնում է առավել նշանակալից երևույթներում։

5. Ավելի շատ գումար ծախսել, քան կարող եք ինքներդ ձեզ թույլ տալ։ Կրեդիտ քարտերն ու բանկերի ժպտերես աշխատակիցները կարող են օգնել՝ հայտնվել աղքատության փոսում։ Մարդը, ով չի ցանկանում հաջողակ լինել, չի հասկանում վարկի տարբերությունը, որի նպատակը սեփական բիզնեսի զարգացումն է, այն վարկից, որի նպատակը շքեղ մեքենա կամ դղյակ գնելն է։

6. Րոպեական օգուտի ընտրություն։ Ամեն ինչ միանգամից ստանալու ցանկությունն աղքատ մարդկանց բնորոշ հատկություններից մեկն է։ Նրանք ի վիճակի չեն հասկանալ, որ միջին աշխատավարձով աշխատանքի ընդունվելու դեպքում մի քանի տարի անց կարելի է ավելի շատ բան ունենալ, քան ուշադրությունը կենտրոնացնելով միայն այն հանգամանքի վրա, թե ինչ կարող եք ստանալ մեկ ամիս անց։

7. Տրտնջալու հատկություն։ Կյանքը ծա՞նր է, պարզապես անտանելի՞։ Շուրջբոլորը խտրականությո՞ւն է, և դուք ազնիվ լինելով՝ չե՞ք կարողանում գտնել դեպի հաջողություն տանող ճանապարհը։ Այս ամենի հետ կհամաձայնի յուրաքանչյուր անհաջողակ։

8. Ինքդ քեզ մյուսների հետ համեմատելը։ Մտածեք՝ արդյոք ցանկանո՞ւմ եք թույլ տալ, որ արտաքին աշխարհը վերահսկի ներքինը։

9. Սեփական ընտանիքից մեկուսանալը։ Ընտանիքը ներքին աջակցության աղբյուր է։ Ընտանիքի անդամներին կարելի է դիմել բոլոր այն դեպքերում, երբ այլևս ոչինչ չի մնացել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular