Կենդանի օձը՝ որպես պաշտպանիչ դիմակ
ՖՈՏՈՄեծ Բրիտանիայում տղամարդը դեմքի համար պաշտպանիչ դիմակի փոխարեն հսկայական օձ է օգտագործել ավտոբուսում, ինչով զարմացրել է մյուս ուղևորներին: Այս մասին գրել է Daily Mail-ը:
Ուղևորը Սոլֆորդում մտել է Սուինտոն-Մանչեսթեր երթուղով շարժվող ավտոբուս: Ըստ իրադարձության վկա 46-ամյա բրիտանուհու՝ սկզբում օձն իսկապես կարելի էր սարսափելի դիմակ համարել:
Ինչպես պատմել են ականատեսները, օձի հայտնվելը շատ չի վախեցրել մարդկանց:
«Ուղևորները սյուրռեալիստական տեսարանը «բավականին հետաքրքրաշարժ» են համարել` հայտարարելով, որ դա «անշուշտ հետաքրքիր էր », - գրել է թերթը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը