ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանիպուլյատիվ բլեֆի նոր մաստեր-կլաս

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջերս հաճախակի ենք տեսնում, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը շարունակում է մի կողմից զվարճացնել գիտակից հանրությանը՝ հրապարակելով մի շարք բանջարաբոստանային և հատապտուղային կոմպլեքսների՝ սունկ-դդմիկ-սպանախ-լոլիկ-ելակ-մոշ-հաղարջի արտահանման մասին ինչ-որ թվեր, մյուս կողմից՝ այդպիսով հիմարացնել իր «հպարտներին», որոնք, խոստովանենք, արժանի են դրան։

Այս շարքից հերթականը Հայաստանից կենդանի ոչխարի և այծի 256 տոկոսով արտահանման աճի մասին նրա գրառումն էր, որը, ըստ նրա, արդյունք է այն բանի, որ մարդիկ անսացել են «ոչխար պահելու» վարչապետական հորդորներին:

Մի պահ լրջանանք և իրականությանը նայեք սթափ ու դատող տեսանկյունից։ Բարձր տեխնոլոգիաների մասին գիշեր-ցերեկ խոսացող և անգամ այդպիսի անունով նախարարության ստեղծած Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել է ոչխար-այծի կամ դդմիկ-սպանախի ցուցանիշների վրա։ Սա իհարկե, ցավալի է։ Իրականում Հայաստանից արտահանումը նվազել է, գումարային առումով Հայաստանից արտահանումը այս տարվա հունվար-հուլիսին նվազել է 92 մլն դոլարով, տոկոսային՝ 6,4 տոկոսով։ Ընդ որում, էապես նվազել է մեր հիմնական արտահանվող ապրանքների ծավալը՝ պատրաստի սնունդ, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր ու մետաղներ, ոչ թանկարժեք մետաղները և դրանցից պատրաստված իրեր, մանածագործական իրեր, սարքեր և ապարատներ։ Արտահանման միակ լուրջ աճը հանքահումքային արտադրանքինն է, որի շնորհիվ խուսափում ենք ընդհանուր արտահանման ավելի խորը նվազումից։ Այս ցուցանիշը Հայաստանի արդյունաբերության վիճակի արտացոլումն է։

Բնականաբար, արտահանման ընդհանուր վիճակի մասին Նիկոլ Փաշինյանը ոչ մի գրառում չի անում։ Չէ՞ որ նա էր խոստացել, որ մեր արտահանումը պետք է հասցնենք 30 մլրդ դոլարի՝ կորոնավիրուսի ընձեռած հնարավորության շնորհիվ։ Ինչ-որ չի ստացվում։ Փոխարենը հակառակն է տեղի ունենում։ Եվ որքան էլ ընդհանուր վիճակի մասին չխոսելով, առանձին ապրանքների մասին «լավ» գրառումներ անի «թավշյա» վարչապետը, ոչ տնտեսության վիճակը կլավանա, ոչ արտահանման, ոչ արդյունաբերության, ոչ էլ, առավել ևս, տնտեսության մասին իր գիտելիքները կավելանան։

Ասենք, ինչպե՞ս կարող է մեկ տարի առաջ «ոչխար պահեք» հորդորին միանգամից հազարավոր մարդիկ հետևած լինեն և մեկ տարվա ընթացքում միանգամից 41 հազար ոչխար ու այծ արտահանվեն։ Այնուամենայնիվ 256 տոկոս ցուցանիշը ինչ-որ արտառոց բանի մասին է խոսում։ Բնականաբար, չի կարող մեկ տարվա ընթացքում միանգամից այդքան այծ ու ոչխար ավելանային Հայաստանում և արտահանվեին։ Բանն այն է, որ մի շարք երկրներից՝ Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա և այլն, ոչխար և այծի դեպի Իրաք արտահանումը սահմանափակել են, իսկ մայրացու կենդանիների արտահանումը ընդհանրապես արգելել։ Այդ երկրներից արտահանմամբ զբաղվող նույն մարդիկ հարկադրված սկսել են ոչխար և այծ, այդ թվում մայրացուներ, արտահանել Հայաստանից։ Սա է ընդամենը տեղի ունեցել, թե չէ «անսալով «ոչխար պահելու» իմ հորդորներին»։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular