ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կորոնավիրուսը այն հիվանդությունը չէ, որի պատճառով մենք կարողանանք ամբողջ երկիրը կոլապսի ենթարկել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գևորգ Գրիգորյանն է։

Պարոն Գրիգորյան արդեն դպրոցները բացվել են և կորոնավիրուսի դեպքերը 5 տոկոսից աճել են 6 տոկոսի: Այդուհանդերձ, սա մտահոգիչ չէ՞:

— Դպրոցները բացվել են, բայց նաև իրականացվել է  ուսուցիչների զանգվածային թեստավորում և բնականաբար համավարակի հայտնաբերելիությունը ավելի է մեծանալու։ Ինչ-որ քանակով աճելու են դեպքերը։ Այն ժամանակ երբ խիստ սահմանափակումներ էր հիմա էլ ասել եմ որ թեստերը անբավարար քանակության են և եթե շատ թեստ անեին մեզ մոտ թվերը անհամեմատ ավելի շատ էին լինելու։  Հիմա սկսել են թեստավորել մեծ քանակությամբ ուսուցիչների և դրա համար օրինաչափ է, որ քանակը  աճելու է։  Սակայն այստեղ խնդիրը այլ է, քանի որ վտանգ կա, որ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով  իշխանությունները կարող են թվերը արհեստական ուրճացնեն, որ երկրորդ անգամ երկիրը փակելու գնա։  Այս պահին դա է ավելի մտահոգիչ և խնդրահարույց։

Ամբողջ աշխարհում կորոնովիրուսի դեմ պայքարն ի՞նչ ցույց տվեց, ո՞ր երկիրն էր ավելի արդյունավետ պայքարում դրա դեմ, և Հայաստանը որ չափով կարողացավ պայքարել՝ հաշվի առնելով, որ ԱԺ-ում այդ հարցով քննիչ հանձնաժողով է ձևավորվել:

— Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը  դեռևս չի սկսել աշխատել, որովհետև որևէ ակտիվություն իրենցից չեմ տեսել։  Ինչ վերաբերում է աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարելուն  ինչպես ցույց տվեց փորձը ամենաէֆեկտիվը պայքարեց Բելառուսը, ով որ ոչ մի բան չարեց համավարակի դեմ, նրանք պարզապես զբաղվեցին այդ հիվանդների բուժումով և իրենց թվերը համադրելի են և ողջ Եվրոպայում տարածվածության և մահացության հետ։ Այսինքն այդ մարդիկ ոչինչ չանելով  ունեցան նույն քանակի կամ ավելի քիչ մահացություն և վարակակիր քան, օրինակ,  Իտալիան, Հայաստանը, Իրանը՝  ովքեր որ փակեցին սահմանները։  Այս պարագայում Բելառուսը շահեց նրանով, որ նրանց տնտեսությունը աշխատեց և նրանց մոտ տնտեսական ճգնաժամ չառաջացավ։ Դրա համար ես հակված եմ հետևյալ գաղափարին, որ  եթե մարտին մենք պետք է զգուշանայինք կորոնավիրուսից որովհետև չգիտեինք դա  ինչ է, այսօր արդեն մենք պետք է զգուշանանք կորոնավիրուսից այնպես, ինչպես մենք զգուշանում ենք գրիպից, սուր վարակիչ հիվանդություններից և այլն, որովհետև  այո՜, վտանգավոր հիվանդություն է, այո՜, ունի մահացության տոկոս և այո՜, կորոնավիրուսի առկայությունը ոչ-ոք չի ժխտում, բայց  կորոնավիրուսը այն հիվանդությունը չէ, որի պատճառով մենք կարողանանք ամբողջ երկիրը կոլապսի ենթարկել։  Իմ տեսակետը այսօրվա դրությամբ սա է, և եթե ես մարտին պահանջողներից մեկն էի, որ լինի արտակարգ դրություն  որովհետև մենք չգիտեինք դա ինչ է, այսօր արդեն բուժման սխեմաներն էլ կան, համավարակի դեմ պայքարի մեթոդներն էլ կան և մենք պետք է հասկանանք, որ ոչ դիմակը, ոչ  սահմանափակումները այսօր արդեն  աշխատող տարբերակներ չեն և մենք պետք է հզորացնենք  մեր հիվանդանոցները, որ  կարողանանք ճիշտ բուժել, որովհետև ինչպես հայտարարեց նախարարը ապրիլին  կորոնավիրուսի տարածումը դուրս է եկել վերահսկելիությունից  և վերահսկողությունից դուրս եկած վարակը Հայաստանից արմատախիլ անել հնարավոր չի լինելու։ Ուստի մենք պետք է լավ պատրաստվենք դրա բուժման պրոցեսին։

Առհասարակ, դրսում դիմակ դնելու անհրաժեշտությունը դուք տեսնո՞ւմ եք:

— Դրսում դիմակ կրելու անհրաժեշտություն բացարձակ չեմ տեսնում, ինքս  դրսում դիմակ չեմ կրում, բազմաթիվ անգամ բանավիճել եմ ոստիկանների հետ և բազմաթիվ անգամ ապացուցել եմ, որ ճիշտ եմ։ Իսկ ինչ վերաբերում է փակ տարածքներին, այո փակ տարածքներում տեսնում եմ, որ եթե մարդիկ ուզում են սուր շնչառական վարակներից  ինչպես նաև կորոնավիրուսից զերծ մնան անպայման պետք է  դնեն դիմակ։  Ես աշխատում եմ հիվանդանոցում և աշխատավայրում ես կրում եմ դիմակ, որովհետև ես շփվում եմ շատ այցելուների հետ, բայց սեփական մեքենայում, սեփական տան մեջ, սեփական աշխատասենյակում, այն մարդկանց մեջ ում հետ  ամենօրյա շփումներ կան դիմակ կրելու անհրաժեշտություն տվյալ պարագայում չեմ տեսնում։

Սոնա Գիշյան

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular