ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԵԿ նոր որոշումը կմնա անփոփոխ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշան Ներսիսյանը 1or.am-ի հետ զրույցում անդրադառնալով կոշիկ և հագուստ ներկրողների բողոքին նշեց, որ նոր օրենքի փոփոխությունը կարևոր էր, քանի որ թույլ կտա ներկրողների բեռի ճշգրիտ հայտարարագրում իրականացնել և հետագայում հարկային դաշտում և շուկայում առկա ապրանքատեսակների ճշգրիտ հաշվառում իրականացնել:

«Եթե խոսում ենք արդար և թափանցիկ տնտեսվարության մասին, ապա պետք է հնարավոր լինի ներկրվող ապրանքների հետագծելիություն ապահովել: Կիլոգրամով ապրանք ներմուծելու դեպքում դժվար է այդ հետագծելիությունն ապահովել և պատշաճ հարկային վարչարարություն իրականացնել»,- ասաց Շ. Ներսիսյանը:

Խնդիրն այն է, որ կիլոգրամով ներմուծելու դեպքում դաշտում եղել է մի իրավիճակ, երբ այն ներմուծողը, որը չի ունեցել այդ արտոնությունը, վնաս է կրել, քանի որ նույն գնային դաշտում աշխատելով ավելի քիչ եկամուտ է ունեցել: Ուստի, այս որոշմամբ բավականին հարցեր կլուծվեն, քանի որ ՊԵԿ-ի խնդիրը ոչ միայն բոլոր տնտեսվարողների համար հավասար պայմաններ ապահովելն է, այլև դաշտում ճշգրիտ հայտարարագրում իրականացնելուն օժանդակելը: Բացի այդ, այս քայլով կխթանվի նաև տեղական արտադրանքի մրցունակությունը, քանի որ ներմուծված ապրանքի համեմատ այն այդքան էլ մրցունակ չէ: Մոտավոր հաշվարկները ցույց են տալիս, որ նոր պայմաններով ներմուծման դեպքում մաքսազերծման համար տնտեսվարողները 1,5-2 անգամ ավել կվճարեն, բայց, ըստ ՊԵԿ-ի հաշվարկների, դա այն գումարը չէ, որը կարող է զգալի ազդեցություն ունենալ շուկայի վրա: Տնտեսվարողների բազմաթիվ հանդիպումների արդյունքում պարզ է դարձել, որ նրանք ցանկանում են շարունակել կիլոգրամով մաքսազերծել իրենց ապրանքը, բայց այդպես շարունակել այլևս հնարավոր չէ, նշեց, ՊԵԿ նախագահի տեղակալը:

«Մի օր պետք է այդ ամենին վերջ դրվեր, և այս օրը սեպտեմբերի 1-ն էր»,- ասաց Շ. Ներսիսյանը:

Ավելացնենք նաև, այս մասին տնտեսվարողներն իրազեկված են եղել դեռ անցյալ տարվա հոկտեմբերից: Բացի այդ, արդեն երեք անգամ այդ ժամկետը երկարաձգվել է, այդ իսկ պատճառով ժամկետներն այլևս չեն վերանայվի:

Ասյա Սարգսյան

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular