ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավիացիոն ոլորտի մասով պարոն Փաշինյանին շատ վատ են իրազեկում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը ավիացիոն փորձագետ Նավիկ Խաչատրյանն է։

— Պարոն Խաչատրյան, ՌԴ մեկնել ցանկացողների համար ի՞նչ կարող էին անել իշխանությունները հարցին լուծում տալու և ավիաընկերությունների կողմից նրանց մուտքը Ռուսաստան կազմակերպելու համար։

— Եթե այս իշխանությունը որևէ բան կարողանար անել, ապա պետք է վերլուծություններ աներ և տեսներ, որ ավիացիոն շուկայի մոտ 70%-ը ռուսներինն է։ Դա նախկին ռեժիմների գործելավոճն էր և ամեն ինչ հանձնեցին։ Այս հեղափոխությունից հետո միակ հնարավորությունը դրա դեմ պայքարելու ԵԱՏՄ կառույցի մեջ հարց բարձրացնելն էր։ Իսկ այն ինչ հիմա ունենք, դրա համար ոչ մի այլ տարբերակ չկար մեր իշխանությունները չեն խնդրելու կամ պահանջելու։ Ռուսաստանը լինելով բարեկամ երկիր փակել է սահմանները, իսկ այստեղի մարդիկ չնայած, որ վատ վիճակում են հայտնվել, սակայն ստիպված են բոլորի նման սպասել։ Այստեղ նաև կա մեկ այլ խնդիր, թե ինչու պետք է հայերը այս իրավիճակում հայտնվեն, եթե ռուսական կողմը պարզապես չի ցանկանում թույլատրել մուտք Ռուսաստան։ Անգամ եթե մենք ունենայինք սեփական փոխադրող, միևնույնն է այդ տեղափոխությունը առանց Ռուսաստանի թույլտվության չէր լինի։ Անգամ եթե փորձեինք մուտք ապահովել Բելառուսի կողմից` տեսնելով հայկական անձնագիրը հնարավոր է, որ հայ քաղաքացուն չթույլատրեին մուտք գործել Ռուսաստան։ Այստեղ Հայաստանը շատ քիչ շանսեր ուներ և ձեռքից բաց թողեց այն պատճառով, որ հասկացավ շանսեր չկա Ռուսաստանը չի թողնում և վերջ։

— Ի՞նչ կասեք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, որ սեպտեմբերից արդեն 1-2 տասնյակ ավիաընկերություններ կանոնավոր չվերթեր են իրականացնելու։

— Ես կասեմ, որ ավիացիոն ոլորտի մասով պարոն Փաշինյանին շատ վատ են իրազեկում։ Բոլոր երկրները պաշտպանում են իրենց օդային սահմանները և չեն ցանկանում, որ իրենց երկիր վարակակիրների հոսք լինի։ Օրինակ դիտարկենք ռուսական «Աէրոֆլոտ»-ը, որը օգոստոսի կեսին ցանկանում էր չվերթ իրականացնել դեպի Երևան, սակայն երբ մոտեցավ այդ ժամանակը, չվերթը հետաձգվեց մինչև օգոստոսի վերջ, սակայն մինչև հիմա այդ չվերթը հետաձգվում է։ Սա նշանակում է, որ պետությունը հետևում է, որ իր երկրում վարակակիրների կտրուկ աճ չգրանցվի։ Այստեղ կա նաև մեկ այլ խնդիր Հայաստանը վարակակիրների թվով բավականին առաջատար դիրքերում է և հաշվի առնելով այդ թվերը ոչ մի երկրից բնականաբար չեն ցանկանա վերադառնալ Հայաստան։ Նույն սկզբունքով պատկերացրեք այն ժամանակ երբ Իտալիան ակտիվ էր վարակակիրների թվով մենք հայերս չվերթ իրականացնեինք դեպի Իտալիա։ Այնպես որ այս հարցով մեղադրել որևէ երկրի ճիշտ չի։ Հայաստանը պետք է հաշվի առնի այն, որ եթե օդանավը որևէ երկրից գալիս է Հայաստան պետք է նաև ուղևորներով հետ վերադառնա, իսկ Հայաստանում այսօր համավարակը բավականին մեծ զարգացում ունի և չեմ կարծում, որ Հայաստանից որևէ բնակչի մուտք այլ երկրում ցանկալի է։ Չվերթների մասով կարծում եմ, որ պետք է լինեն չարտերային չվերթներ իսկ կանոնավոր չվերթների մասին մտածելը կարծում եմ դեռ վաղ է։

Սոնա Գիշյան

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular