ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ի հերթական «թոզփչոցին»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Չկրկնվելու համար ի սկզբանե փաստենք, որ Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալների աղետալի անկմանը բազմիցս է խոսվել։ Վիճակն այստեղ այնքան վատ է, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանը չի համարձակվում հերթական ստով «կերակրել» իր «հպարտներին»։ Սակայն օրերս նրա փոխարեն Հայաստանի ներդումային վիճակի մասին լայնածավալ զեկույց է հրապարակել ԱՄՆ պետդեպը՝ հիացմունքով խոսելով «հեղափոխությունից հետո կոռուպցիայի դեմ տարվող պայքարում առաջընթացի», «որոշ ոլորտներում բարելավումների» մասին, որոնք «բարձրացնում են ՀՀ գրավչությունը՝ որպես ներդրումային նպատակակետ»։

Արդյունքում, ըստ ԱՄՆ պետդեպի՝ «օտարերկրյա ներդրումների համար Հայաստանում մրցակցային միջավայրը բարելավվում է»։ Նորություն ասած չենք լինի, եթե ամրագրենք մի առանցքային պնդում․ ամերիկյան երկդիմի քաղաքականությունը հայտնի է ամբողջ աշխարհում։ Եթե Հայաստանում անցած երկու տարվա ընթացքում Սահմանադրության և այլ օրենքների խայտառակ ոտնահարումների չնչին մասը տեղի ունենար մինչև 2018 թ․-ի ապրիլ-մայիսը կամ դա տեղի ունենա մեկ այլ, ոչ արևմտյան երկրում՝ Ռուսաստանում կամ Ղազախստանում, ապա ամերիկյան արձագանքը կլիներ տրամագծորեն հակառակը։ Սակայն, քանի որ Հայաստանում գունավոր հեղափոխության տեխնոլոգիաներով իշխանությունը զավթած անձն ու խմբակն է այդ ամենը անում, ապա դա դիտարկվում է վարդագույն ակնոցներով և կոչվում «կոռուպցիայի դեմ պայքար», «բարեփոխումներ» և այլն։

Եթե խոսենք ներդրումային միջավայրի մասին, թերևս, տեղին է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի դիտարկումը, որ նա արել է Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի առթիվ․

«Նույնիսկ եթե ընդունեմ, որ խնդիրը բնապահպանական մտահոգություններն են, միամտություն է մտածել, որ կարելի է այսպես վարվել, և դա հետևանքներ չի ունենա միջազգային ներդրողների համար Հայաստանի գրավչության տեսակետից»։

Փաստորեն, հակառակ տեղում գտնվող ամերիկյան դեսպանի դիտարկմանը, նրա ներկայացրած կառույցն այն եզրակացությանն է եկել, որ ներդրումային գրավչությունը Հայաստանում բարձրացել է։ Կենտրոնական բանկի հրապարակումներից տեղեկանում ենք, որ անցած 15 տարիների ընթացքում՝ սկսած 2005 թ․-ից, օտարերկրյա ներդրումների ծավալը գերազանցել է 2018-2019 թվականներին (բացառությամբ 2015 թ․-ի), երբեմն՝ երկուսից-չորս անգամ։ Օրինակ՝ 2008 թ․-ին՝ 943 մլն դոլար, 2009 թ․-ին՝ 760 մլն դոլար, 2011 թ․-ին 653 մլն դոլար և այլն։ Մինչդեռ, 2018 և 2019 թթ․-երին օտարերկրյա ներդրումները կազմել են տարեկան նույն՝ 254 մլն դոլարը։ Ընդ որում, 2018 թ․-ի ցուցանիշին նպաստել էր նախորդ իշխանության ժամանակահատվածի՝ առաջին եռամսյակի ներդրումների բարձր ծավալը։

Առավել ողորմելի է այս տարվա 2020թ․-ի առաջին եռամսյակի օտարերկրյա ներդրումների ծավալը՝ 26,7 մլն դոլար։ Այդպիսի ցածր ծավալ տարվա առաջին եռամսյակում չի եղել 2003 թ․-ից ի վեր։ Հետաքրքիր է, ԱՄՆ պետդեպը այդ վիճակագրության ծանոթ չէ՞, թե՞ 2020 թ․-ի առաջին եռամսյակը «հեղափոխությունից հետո» չէ։ Եթե ավելի պարզ՝ այսպես կոչված հեղափոխությունից հետո ամերիկյան ուղղակի ներդրումները Հայաստանում ոչ միայն չեն ավելացել, այլ անգամ անցած տարի դուրս են տարվել մեր երկրից։ Հարց է առաջանում, եթե Հայաստանում ներդրումային դրախտ է, ինչպե՞ս փորձում է հավաստիացնել ԱՄՆ պետդեպը, ապա ինչո՞ւ են ամերիկյան ներդրողները իրենց գումարները հանում Հայաստանից՝ նոր ներդրումներ կատարելու փոխարեն։

Կամ՝ գուցե ամերիկյան ներդրողները ոչ հավաստի տեղեկություննե՞ր են տրամադրում իրենց երկրի արտաքին քաղաքական գերատեսչությանը։ Կամ՝ ի՞նչ աղբյուրների հիման վրա է ԱՄՆ պետդեպը կազմում նմանատիպ զեկույցները։ Ամփոփելով փաստենք մի նկատառում ևս․ ինչո՞ւ է ԱՄՆ պետդեպն իրեն իրավունք պահում զեկույցներ պատրաստել այլ երկրներում ներդրումների, ժողովրդավարության կամ այլ ոլորտների մասին։ Ինչո՞ւ նման զեկույցներ չեն հրապարակում, ասենք Ռուսաստանը կամ Չինաստանը, Հնդկաստանը կամ Գերմանիան։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular