ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բնավորություն և խառնվածք. ճի՞շտ է, որ հակապատկերները ձգում են միմյանց

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մտածեք ինքներդ, կարո՞ղ են երկու կրակի նման, գերակտիվ, փոթորքի պես մարդիկ իրար հետ լինեն օրը 24 ժամ, շաբաթը 7 օր կամ հակառակը՝ երկու դանդաղկոտ, քիչ հետաքրքրություններով մարդիկ: Միգուցե իրականում կան այդպիսի զույգեր, բայց ինչպիսի՞ն կլինի նրանց համատեղ կյանքը:

Եթե ուշադիր նայենք զույգերին, որոնք երկար հարաբերությունների մեջ են, կարելի է եզրակացնել, որ նրանք տարբերվում են բնավորությամբ և խառնվածքով: Սովորաբար նրանց մոտ ընդհանուր հետաքրքրություններ են, նույն ճաշակը, կյանքի առաջնահերթությունները համընկնում են: Ձգտումները նույնպես ընդհանուր են՝ ընտանիքի բարեկեցություն և երջանկություն՝ մեկը երկուսի համար: Սակայն խառնվածքը և բնավորությունը նրանց տարբեր է: Եթե ամուսիններից մեկը ակտիվ և գործող է, շփվող ու զգացմունքային, ապա մյուսը սովորաբար հանգիստ է, հավասարակշռված և փոքր-ինչ փակ: Եթե զույգի մեջ մեկը ոչ թե ուղղակի ապրում է, այլ սրընթաց առաջ շաժվում կյանքով, ապա «երկրորդ կեսը» սովորաբար դանդաղկոտ է և զուսպ: Առաջին խառնվածքովը կարող է լինել կինը: Այդ դեպքում նրա ընտրյալը սովորաբար դառնում է հանգիստ, զուսպ, մելանխոլիկ տղամարդ, ով կյանքի հանդեպ ունի փիլիսոփայական հայացքներ:

Ինչու՞ է այդպես կատարվում: Որովհետև մեզանից յուրաքանչյուրը մյուսի մեջ փնտրում է այն, ինչ իր մոտ պակասում է: Կտրուկ մարդուն պակասում է փափկություն, այդ պատճառով նա կընտրի փափուկ, բարի մարդու: Եվ հակառակը, բարի մարդիկ փնտրում են այնպիսի մեկին, ով նրանց համար քարե պատ կլինի անբարյացակամ աշխարհից: Ակտիվ և գործող մարդը ընտրում է այնպիսի մարդու, ով հանգիստ և կշռադատված քայլեր է անում, իսկ դանդաղկոտը հմայվում է այնպիսինով, ով աջ և ձախ սխալներ է անում, սակայն ոչ մի դեպքում դրանք սխալներ չի համարում այլ միայն կյանքի փորձ, որի շնորհիվ իմաստություն է ձեռք բերում:

600x580

Երբ ինչ-որ մեկը ասում է սիրահարների մասին, որ նրանք միմյանց համար չեն, դա շատ սուբյեկտիվ կարծիք է: Հակապատկերները ձգում են միմյանց, դա փաստ է: Երևի թե այդպես է մտածված հենց սկիզբից, որ մարդիկ ոչ թե ուղղակի զույգ կազմեն, այլ մեկ ամբողջություն: Միայն այդ դեպքում կարելի է ներդաշնակության հասնել և՛ հարաբերություններում, և՛ սեփական հոգում:

Աղբյուր` LADYNEWS.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular