ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մուզանավ»-ի կազմակերպած համաժողովը օգնել է ոլորտում նոր բացահայտումներ իրականացնել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Մուզանավ» հասարակական կազմակերպությունը օրերս կազմակերպել էր «Ինքնանույնականացում-2020» ազատ ստեղծագործողների համաժողով: Գաղափարը հասունացել էր համավարակի ժամանակաշրջանում` անկախ ստեղծագործողների կենսական կարիքները հոգալու հնարավորությունից զրկված լինելու և իրենց խնդիրների հետ միայնակ մնալու պատճառով:

Պարզելու համար, թե ինչ տվեց համաժողովը մասնակիցներին և արդյոք հնարավոր եղավ համատեղ քննարկման արդյունքում որևէ արդյունքի հասնել, 1or.am-ը զրուցեց կազմակերպության համահիմնադիր Լիլիթ Բլեյանի հետ:Մեզ հետ զրույցում նա նշեց, որ համաժողովի անցկացումը կարևոր էր մի քանի առումներով:

«Նախ՝ ուզում էինք կարծիքներ լսել, հասկանալ՝ ո՞ր ոլորտի ստեղծագործողներն առավելապես ո՞ր հարցերն են կարևորում: Հետո ուզում էինք լուծումների մի ընդհանուր փաթեթ կազմել, որ կարողանանք գնալ առաջ։ Քանի դեռ բարձրացված հարցերի մասին չկան այլ համակարգային լուծումներ, համաժողովը պիտի դառնա այն ներկայացուցչական, «լեգիտիմ» մարմինը, որն անընդհատ կկարողանա ձեռքը պահել զարկերակին, թույլ չտալով, որ խնդիրները քնեցվեն։ Այս պահին մի քանի ուղղությամբ ենք շարժվում։ Կա երկարաժամկետ քայլերի փաթեթ, որն առաջին հերթին օրենսդրական լուծումներ պիտի նախատեսի։ Այդ փաթեթում ամենակարևորներից մեկը՝ Ազատ ինքնազբաղ արվեստագետի մասին օրենքի՝ հնարավորինս արագ քննարկումն ու ընդունումն է։ Այս պահին կա մասնագիտական խումբ, որն արդեն մի քանի ամիս է՝ աշխատում է, փորձում է համակարգված աշխատել ու հայաստանյան իրականությանը հարմար տեսքի բերել առաջարկվելիք օրինագիծը»,- ասաց Լ. Բլեյանը։

Կազմակերպությունն անշուշտ նախատեսում է համագործակցել արդեն իսկ ձևավորված աշխատանքային խմբի հետ, քանի որ օրինագիծը ընդհանուր խնդիրների լուծմանն ուղղված կարևորագույն քայլ է: Եվ որպես այդ առաջարկվելիք օրինագծի շրջանակներում լուծումների պրակտիկ կրողներ՝ նպատակ ունեն այնպես անել, որ այն արտացոլի նաև կազմակերպության ներկայացուցիչների պատկերացրած լուծումների հնարավորինս լայն սպեկտր։

«Հաջորդ կարևորագույն օրենսդրական նախագիծը, որը դեռևս ցանկության տեսքով միայն գոյություն ունի, Մեկենասության մասին օրենքն է, որի կարևորությունը մշակույթի ոլորտի համար անհնար է չգերագնահատել: Այն մեծ խթան կհանդիսանա արվեստի բազմաթիվ ճյուղերի զարգացման և անկախ ստեղծագործողների՝ իրոք անկախ ու արդյունավետ գործունեության համար, նաև կօգնի, թեկուզ մասամբ, պետական «անզուսպ վերահսկողությունից» հանել ոլորտը։ Ֆիքսել ենք նաև ավելի խորը խնդիրներ, որոնց լուծումներն իրականում միայն շատ խորքային կարող են լինել՝ ընդհուպ մինչև պետության ներսում որոշակի կառուցվածքային, համակարգային փոփոխությունների տեսքով։ Սրանք, սակայն, դեռ հեռուն գնացող նպատակներն են, որոնք ամրագրված են Համաժողովի արձանագրության մեջ՝ որպես երկարաժամկետ ծրագրի մասեր։ Կան նաև կարճաժամկետ քայլեր, որոնցից առաջինն արդեն սկսել ենք»,- ասաց Լ. Բլեյանը։

Կազմակերպության համանախագահը հիշեցրեց նաև մայիսին ԿԳՄՍ-ի կողմից հնչեցված այն հայտարարության մասին, որ պետության համար ազատ արվեստագետներին աջակցելը խնդիր է, քանի որ չի կարողանում նրանց «նույնականացնել», ինչն էլ դարձավ համաժողվի անվանումը:

«Համաժողովի անվանումը հենց էդտեղից ծնվեց՝ «Ինքնանույնականացում-2020«նույնականացնել»։ Հիմա մեր կարճաժամկետ ծրագրի առաջին քայլն արդեն անում ենք՝ սկսել ենք առցանց անկախ Շտեմարանի տվյալների հավաքագրումը։ Այս շտեմարանի միջոցով գրանցելու ենք արվեստի ամենատարբեր ճյուղերը ներկայացնող ազատ, ինքնազբաղ արվեստագետների, համակարգելու և խմբավորելու ենք տվյալները, որպեսզի, մինչ օրենքի ընդունումը, կիրառումը և այլն, ինչի համար կարող է չափազանց երկար ժամանակ պահանջվել, այդ «նույնականացման» հարցը ամեն անգամ չծագի։ Շատ պարզ համակարգով ենք առայժմ անում դա՝ ինքնագրանցման միջոցով, վստահելով մեր բոլոր գործընկերներին՝ հղումը տարածելով բոլոր մասնագիտական շրջանակներում։ Արդեն բազմաթիվ հրաշալի անուններ ունենք մեր շտեմարանում, և նրանց թիվը ամեն րոպե գնալով մեծանում է «նույնականացնել»,- ասաց Լ. Բլեյանը։

Կազմակերպության համահիմնադիրը նշեց նաև, որ կան նաև գեղարվեստական ծրագրեր, որոնց մասին հրապարակայնացնելը դեռ վաղ է, քանի որ դեռ պլանավորման փուլում են։

«Չի բացառվում, որ ոչ հեռու ապագայում կարևոր կազմակերպական ձև գտնենք՝ բոլոր ծրագրերը միավորելու ու իրականացնելու համար, սակայն դեռ քայլ առ քայլ ենք առաջ գնում՝ ամեն ինչ իրար չխառնելու համար։ Այս պահին առաջնայինը մեր «Ազատ ստեղծագործողների հայաստանյան անկախ շտեմարանի» համալրումն է, որն առաջիկա ամսում բաց է լինելու՝ միանալու համար։ Այն մեզ համար հիմք է ծառայելու հետագա բոլոր համագործակցային նախագծերի համար»,- ասաց Լ. Բլեյանը։

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular