ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արայիկ Հարությունյանի մարտահրավերը Նիկոլ Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ես հեղափոխական թիմի առաջնորդներից մեկն եմ, ինձ թող հրաժարականով չվախեցնեն»,- այսօր կայացած ասուլիսում հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով իր հրաժարականի պահանջին, որը հնչում է ոչ միայն հանրության ամենատարբեր շերտերի շրջանում ամենատարբեր հարթակներում, այլ նաև որպես պահանջ՝ այսօր ներկայացվել է խորհրդարանի ընդդիմադիր ուժերից մեկի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից։

Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը հիմնավորող փաստարկները կարելի է հաշվել տասնյակներով, նա ընդհանուր առմամբ ձախողել ու տապալել է իր ղեկավարած ոլորտներում պետական քաղաքականությունը, ինչի մասին խոստովանում են անգամ իշխանության շատ ներկայացուցիչներ։ Բայց խնդիրը, մեծ հաշվով, ոչ Արայիկ Հարությունյանի անձն է, ոչ էլ նրա ձախողած պաշտոնավարումը։ Խնդիրների, ընդ որում, ոչ միայն ԿԳՄՍ ոլորտի, այլ նաև  պետության ու հասարակության կենսագործունեության մյուս ասպարեզներում առկա համակարգային խնդիրների խորքային պատճառն Արայիկ Հարությունյանի արտաբերած վերը նշված նախադասությունն է՝ «Ես հեղափոխական թիմի առաջնորդներից մեկն եմ, ինձ թող հրաժարականով չվախեցնեն»։

Սա մտածողություն է, աշխարհայացք, որը, ըստ ամենայնի, մեխված է իշխանության բոլոր ներկայացուցիչների գիտակցության ու ենթագիտակցության մեջ։ Իսկ այդ մտածողության իմաստն այն է, որ հեղափոխությունն իրենց համար ինդուլգենցիա է՝ անելու կարելի ու անկարելի ամեն ինչ՝ առանց պատասխանատվության նշույլի։

Հեղափոխականներին կարելի է ամեն ինչ, հեղափոխականը վեր է սահմանադրությունից ու օրենքներից, հեղափոխությունը կեցության բարձրագույն ձևն է։ Սա է Արայիկ Հարությունյանի ներկայացրած դոկտրինի իմաստը, որը վստահաբար տիրապետող է հեղափոխական ողջ թիմում։

Սա չափազանց վտանգավոր, կործանարար մոլորություն է, քանի որ նման մտածողություն կրողների համար գործնականում չկան զսպումներ ու հակակշիռներ, գրված ու չգրված նորմեր, նրանց համար որևէ երևույթի գնահատման միակ չափորոշիչը հեղափոխությունն է ու հեղափոխականությունը։ Եվ եթե սա քայլարշավի օրերին Չալոյի հետ նույն շարքում քայլող Արայիկ Հարությունյանի ինքնագնահատականն է, պատկերացնել կարելի է, թե ինչպես է ինքզինքը գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նույն քայլարշավին քայլել է բոլորից, այդ թվում՝ Արայիկ Հարությունյանից ու Չալոյից առաջ։

Նորմալ պայմաններում հեղափոխական թիմի՝ իշխանական աշխատասենյակներ տեղափոխվելուց հետո, նրանց հեղափոխական պաթոսը պետք է վերածվեր պետական մտածողության, որի հիմնական չափորոշիչները պետք է դառնային օրինականությունն ու իրավականությունը։ Սակայն հեղափոխականները՝ նույն Արայիկ Հարությունյանի օրինակով, ապացուցում են, որ իրենք դեռ մնացել են Գյումրի-Երևան մայրուղու ճամփեզրին, որտեղից էլ իրականացնում են պետական կառավարումը բոլոր ոլորտներում։

Արայիկ Հարությունյանի արտահայտած միտքը, որը ոչ այլ ինչ է, քան ամենաթողության մասին ինքնախոստովանանք, իրականում հեղափոխության անթույլատրելի ֆետիշացման հետևանքն է, որը կոռոզիայի է ենթարկում պետական կառավարման համակարգն ու պետությունն ընդհանուր առմամբ։ Եվ դա տեղի է ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ Արայիկ Հարությունյանն ու նրա ընկերները չեն իջել հեղափոխության ամպերից ու իրենց չեն գտել ժամանակի ու տարածության մեջ։ Ինչպես, օրինակ, Արայիկ Հարությունյանի քայլընկեր Չալոն, ով բավարարվում է էլիտար բույն տեղափոխվելու իր հեղափոխական պարգևով։

Հարություն Ավետիսյան

ՀԳ Բացի այն, որ Արայիկ Հարությունյանի հայտարարությունն իր մեջ պարունակում է հեղափոխական ամենաթողության մասին ինքնախոստովանություն, այն նաև ունի կոնկրետ հասցեատերեր, որոնք ոչ թե նրա հրաժարականը պահանջողներն են,  այլ անձամբ Նիկոլ Փաշինյանը։ «Հեղափոխության առաջնորդ» լինելու մասին հայտարարությամբ Հարությունյանը Փաշինյանին հասկացնում է, որ վերջինս հանկարծ չմտածի քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ իրեն զոհաբերելու մասին, քանի որ ինքը ոչ թե հեղափոխության շարքային մասնակից է, այլ  առաջնորդ։ ԿԳՍՄ նախարարը կոտրում է նաև երկուսուկես տարվա այն քարոզչական թեզը, որ Նիկոլ Փաշինյանն է հեղափոխության առաջնորդը։ Հարությունյանը, այսպիսով, մարտահրավեր է նետում Նիկոլ Փաշինյանին։ Գնդակը, ինչպես ասում են, վարչապետի դաշտում է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular