ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուղեղանյութի հյուսվածքներ, փշրված ոսկորների կտորներ. Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով դատարանը անցել է իրեղեն ապացույցների հետազոտմանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1in.am-ը գրում է.

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց Երրորդմասցի Լյովիկի ու նրա երկու ուղեկիցների սպանության գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Վահան Հակոբյանը՝ «Գաստիկ» մականունով, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք է բերել ու պահել մարտական ակոսափող հրազեն հանդիսացող, 1963 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄՍ» տեսակի ինքնաձիգ, 1976 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ և 1960 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, որոնք ապահովված են եղել պահունակներով ու ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով:

2015 թվականի մարտի 4-ին, ժամը 13-ն անց 50-ի սահմաններում «Գաստիկ» մականունով Վահան Հակոբյանը, «Տլե» մականունով Սարգիս Հախանումյանը և «Ծգըլ» մականունով Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինաբար պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել «Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության գնացող Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լևոնի, ինչպես նաև Դրաստամատ Թադևոսյանի ու Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, ինչի հետևանքով Մեսրոպ Նազարյանցը տեղում մահացել է, իսկ Լևոն Ղազարյանն ու Դրաստամատ Թադևոսյանը մահացել են Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Երեք ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության ու ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Դատարանը շարունակեց մեղադրանքի հիմքում դրված ապացույցների հրապարակումն ու հետազոտումը 15 հատորից բաղկացած քրեական գործից:

Նախորդ նիստի ավարտին դատարանը մեղադրողին ժամանակ էր տրամադրել, որ դեպքի վայրի զննության դժվարընթեռնելի արձանագրությունը «վերծանի» ու ներկայացնի:

Այս նիստին դատարան էր ներկայացել նաև երկրորդ մեղադրողը՝ «վերծանողը», ով սահուն ու առանց որևէ դժվարության, մի շնչով ընթերցեց նախորդ նիստի ժամանակ նախագահողի ու դատախազի «հոգին հանած» դժվարընթեռնելի արձանագրությունը:

Ըստ արձանագրության «վերածնված» շարունակության՝ «Նուբարաշեն» ՔԿՀ ավտոկայանատեղիում ընկած դիակի՝ խոսքը Մոսոյի դիակի մասին է, գլխատակին ու գլխամասի հարևանությամբ արնանման հետքեր են արձանագրվել:

Գլխամասի հարևանությամբ՝ լավաշաձև արնանման հետքում, առկա էին ուղեղանյութի նման հյուսվածքների կտորներ, որոնք, ինչպես նաև արնանման հետքերի նմուշները վերցվել, տեղադրվել են առանձին ծրարներում և կնիքվել են:

Դիակի ձախ ձեռքի հարևանությամբ ոսկրի կտոր էր ընկած, ոսկրանման կտորներ կային նաև դրանից ոչ հեռու:

Դեպքի վայրով մեկ բազմաթիվ պարկուճներ են եղել , որոնք հավաքվել, համարակալվել ու առգրավվել են:

Առգրավվել է գետնին ընկած ակնոցի ճզմված շրջանակ, որի կողքին ընկած էին ապակիները:

Պարկուճներ են հավաքվել նաև ավտոկայանատեղիից դուրս գտնվող ճանապարհահատվածից, դրան հարակից խոտածածկ ու քարածածկ տարածքներից:

Արձանագրվել են ավտոկայանատեղիում կայանված բոլոր մեքենաների պետհամարանիշներն ու վնասվածքները, որ առկա էին դրանցից մի քանիսի, այդ թվում՝ Երրորդմասցի Լյովիկի կաթնագույն «Լեքսուսի» վրա:

Դեպքի օրվանից՝ 2015 թվականի մարտ 4-ից 7 օր անց՝ մարտի 11-ին ևս մեկ տեղազննություն է կատարվել «Նուբարաշեն» ՔԿՀ ավտոկայանատեղիին հարակից տարածքի քարքարոտ հատվածում:

Տեղազննությունը կատարվել է արհեստական լուսավորության պայմաններում: Հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ, որի փամփշտատուփի մեջ առկա է եղել 4 փամփուշտ, իսկ փողի մեջ՝ 1 փամփուշտ:

Ատրճանակից մատնահետքեր չեն վերցվել, քանի որ ատրճանակն ուղարկվելու էր ԴՆԹ փորձաքննության:

Դատարանն ավարտեց մեղադրանքի հիմքում դրված ապացույցների հրապարակումն ու հետազոտումը:

Դատական հաջորդ նիստին կհետազոտվեն գործով ձեռք բերված իրեղեն ապացույցները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular