ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արյունաբանական կենտրոնի 41 բժիշկ պատրաստվում է ազատվել աշխատանքից. դիմել են վարչապետին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի 41 բժիշկներ պատրաստվում են հոկտեմբերի 1-ից ազատվել աշխատանքից։ Մասնագետների խումբը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` խնդրելով վերանայել առողջապահության նախարարությունը որոշումը։ «Առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել դադարեցնել արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի պայմանագիրը, որին հետևել է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանի ազատման դիմումը։ Դանիելյանի պաշտոնավարման երկու տարիների ընթացքում կենտրոնը գրանցել է թռիչքային առաջընթաց»,–նշված է բաց նամակում։ Բժիշկները խնդրել են վերանայել նախարարության որոշումը` հաշվի առնելով, որ այն չհիմնավորված և անտրամաբանական է։ Իսկ հակառակ դեպքում`Սամվել Դանիելյանի գործունեության դադարեցման պարագայում, բժիշկները հոկտեմբերի 1-ից կդադարեցնեն իրենց գործունեությունը։ Փաշինյանին ուղղված բաց նամակում բժիշկները գրել են, որ աշխատանքից ազատման իրենց որոշման մասին հայտնում են կանխավ՝ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու և երեխաների կյանքը չվտանգելու նպատակով բուժումը պատշաճ կերպով կազմակերպելու համար։ Հիշեցնենք, որ երեկ` սեպտեմբերի 15-ին, հայտնի դարձավ, որ Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի տնօրեն Գևորգ Թամամյանն ազատման դիմում է ներկայացրել։ Նա հայտնել էր, որ նամն քայլի պատճառն առողջապահության նախարարության որոշումն է` հոկտեմբերի 1-ից լուծել բժիշկ Սամվել Դանիելյանի պայմանագիրը որպես պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular