Քրեական հեղինակություններն իրար մեջ կիսել են ռուսական քաղաքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿուրգան քաղաքի քրեական աշխարհի ներկայացուցիչ Եվգենի Պետրովը (Պետրյոնոկը) պաշտոնապես հրաժարվել է «նայողի» կարգավիճակից՝ իր փոխարեն նշանակելով երեք այլ հեղինակությունների: Այս մասին հաղորդել է URA.RU-ն:
Պետրովը նշել է, որ կարգավիճակից հրաժարվել է ուժային գերատեսչություններից մեկի ղեկավարության փոփոխության ֆոնին քրեական գործի սպառնալիքի պատճառով: Իմանալով, որ Կուրգանում արդեն ավելի քան 15 տարի հանցագործությանը մեկ մարդ է հետևում, նոր ղեկավարն ասել է.
«Դուք ի՞նչ է, այստեղ բոլորովին չե՞ք աշխատել», - պատմել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրի համաձայն՝ Պետրյոնոկն իմացել է իրեն բերման ենթարկելու հրամանի մասին և կարգավիճակից հրաժարվելով՝ վերապահովագրվել է: Հիմա քաղաքն իրար մեջ կիսել են Պանչան, Բելիյը և Մագան, ովքեր հնազանդվում են նախորդ «նայողին»: Նրանք պետք է հարթեն վեճերը, ընդհանուր միջոցներ (գողերի դրամարկղ) հավաքեն և օգնեն հանցավոր շրջապատի մյուս անդամներին:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը
www.1or.am