ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գարիկ Խառլամովը հաստատել է, որ ինքը վարակված է կորոնավիրուսով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

39-ամյա շոումենը խոստովանել է, որ արդեն 10 օր է, ինչ «չղջիկի» հիվանդության պատճառով ինքնամեկուսացված է: Այս մասին ռուսական Woman կայքի իր հոդվածում նշել է Աննա Միլիոնովան:

Սեպտեմբերի սկզբին ԶԼՄ-ները հայտարարել են, որ Գարիկ Խառլամովը վարակվել է կորոնավիրուսով: Շոումենի ներկայացուցիչը նշել է, որ չնայած բոլոր ախտանշանների առկայությանը՝ COVID-19-ի թեստի պատասխանը բացասական է:

Խառլամովն ակնարկել է, որ իր ախտորոշումն իրականում ճիշտ է եղել: Նա Instagram-յան իր էջում արել է հետևյալ գրառումը. «Ինչո՞վ կարող եմ ձեզ և ինձ ուրախացնել՝ արդեն գրեթե 10 օր… չղջիկի հիվանդության պատճառով մեկուսացման մեջ գտնվելով»:

Շոումենը գրել է, որ հիվանդությունն իր տրամադրությունը չի փչացրել, քանի որ հեռուստադիտողների համար պատրաստած իր նախագիծը շուտով հայտնվելու է էկրաններին: Գարիկը նշել է, որ նախագծի վրա աշխատել է մեկուկես տարի:

«Նախագիծ, որի մեջ ես ներդրել եմ հոգիս, ուժերս և գումարս: Կարճ ասած՝ այն ամենը, ինչն արդեն չունեմ… ТНТ-ի առաջին պատմական սերիալը… թմբկահարություն… «Գուսար», - գրել է Խառլամովը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին Գարիկն է դստերը՝ Անաստասիային, դպրոց տարել, քանի որ նախկին կինը՝ Քրիստինա Ասմուսը ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկի պատճառով չի կարողացել այդ կարևոր օրը դստեր հետ լինել. նկարահանումներ ուներ այլ քաղաքում: Կարճ ժամանակ անց դերասանը հիվանդացել է:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular