ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիտնականները կանխատեսել են կորոնավիրուսային համաճարակի ապագան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լիբանանում Բեյրութի ամերիկյան համալսարանի գիտնականները կանխատեսել են, որ նոր կորոնավիրուսային համաճարակ COVID-19-ն ապագայում կոլեկտիվ իմունիտետի ձևավորման դեպքում, բարեխառն կլիմա ունեցող երկրներում սեզոնային վարակ կդառնա: Այս մասին հաղորդվել է «Frontiers in Public Health» ամսագրում հրապարակված հոդվածում:

Հետազոտողները դիտարկել են հայտնի սեզոնային վարակները, ինչպիսիք են գրիպը և մրսածություն առաջացնող կորոնավիրուսները: Բարեխառն կլիմա ունեցող երկրներում հիվանդացությունը գագաթնակետին է հասնում ձմռանը, մինչդեռ արևադարձային շրջաններում վարակները շրջանառվում են ողջ տարվա ընթացքում: Գիտնականները դիտարկել են գործոնները, որոնք վերահսկում են վիրուսային վարակների սեզոնայնությունը՝ հաշվի առնելով SARS-CoV-2 համաճարակի վերաբերյալ տվյալները:

Պարզվել է, որ օդում և մակերևույթներին վարակների գոյունակությունը, դրանց հանդեպ ընկալունակությունը, ինչպես նաև կառույցներում հավաքվելու մարդկանց հակվածությունը կախված են ջերմաստիճանի և խոնավության սեզոնային փոփոխություններից: Գրիպի և այլ շնչառական հիվանդությունների համեմատությամբ՝ նոր կորոնավիրուսը մարդկանց մեծամասնության մոտ իմունիտետի բացակայության պատճառով ունի փոխանցման ավելի բարձր մակարդակ: Այդ իսկ պատճառով սեզոնայնության վրա ազդող գործոնները դեռևս չեն կարող ամառային ամիսներին կանգնեցնել COVID-19-ի տարածումը:

Վարակը սեզոնային գործոնների նկատմամբ ավելի ընկալունակ կդառնա միայն մարդկանց իմունիզացիայից կամ առողջանալուց հետո կայուն իմունիտետ ձեռք բերելու դեպքում: Իսկ մինչ այդ անհրաժեշտ է խստորեն պահպանել կանոնները՝ կորոնավիրուսային համաճարակի տարածումը սահմանափակելու համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular