ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արքայադուստր Դիանան լվացվում էր օրական 60 անգամ. ո՞րն էր պատճառը

ՖՈՏՈ

Բրիտանացիների և ոչ միայն սիրելի արքայադուստ Դիանային հաճախ բնութագրում էին որպես շատ ամաչկոտ, քանի որ նա հեշտ ու արագ կարմրում էր : Սակայն հարցն ամենևին էլ ամաչկոտության մեջ չէր : Լեդի Դիի վարդագույն այտերի պատճառը մաշկի քրոնիկ բորբոքային հիվանդությունն էր : Անգլիայի արքայադուստրը տառապում էր ռոզացեայով : Ռոզացեան հանգեցնում է կարմրության, բշտիկների և այտուցների առաջացման, ինչպես նաև մանր և մակերեսային արյունատար անոթների լայնացման։ Հիվանդության ժամանակ առավել հաճախ ախտահարվում է քիթը, այտերը, ճակատը և ստորին ծնոտը : Ըստ կոսմետոլոգների և դերմատոլոգների՝ ռոզացեայի առաջացման պատճառ կարող են դառնալ այնպիսի գործոններ, ինչպիսիք են սթրեսը, ոչ ճիտ սննդակարգը, ագրեսիվ կոսմետիկ միջոցների կամ պրոցեդուրաների կիրառումը, ջերմաստիճանի անկումը, հորմոնալ դիսբալանսը, աղեստամոքսային տրակտի հիվանդությունները : Որոշ լուսանկարներում կարող եք նկատել արքայադուստր Դիանային բնորոշ կարմրավուն հետքերը նրա քթի ու այտերի վրա : Արքայադուստրը փորձում էր պայքարել իր արտաքնի այդ առանձնահատկության դեմ : Ինչպես հիշատակում են աղբյուրներն ու արքայական ընտանիքի մտերիմները, Դիանան կազմակերպում էր հատուկ «Դիանայի օրեր» : Այդ օրերը նա նվիրում էր միայն ինքն իրեն՝ անում էր մերսումներ բուրավետ յուղերով, մաշկի խնամքով էր զբաղվում : Դիանան վստահ էր, որ օրական 60 անգամ լվացվելն իր մաշկը կառողջացնի : Հայտնի է, որ արքայադուստրը լվացվում էր հասարակ գլիցերինային օճառով : Մյուս օճառները նրան չէին համապատասխանում, քանի որ մաշկը չափազանց զգայուն էր : Անուհետև գալիս էր տոնավորող լոսյոնի և յուղերի հերթը, որոնք նա ինքնուրույն էր պատրաստում : Դիանան սիրում էր օգտագործել Guerlain խոնավեցնող քսուք և նախընտրում էր Johnson&Johnson մարմնի լոսյոններն ու վազելինը : Ուելսի արքայադուստրը սիրում էր նաև դիմակներ, որոնք տոնավորում էին մաշկը : Դրանք ևս ինքնուրույն էր պատրաստում : Առավել նախընտրում էր ավոկադոյից, ձվի սպիտակուցից, կիտրոնի հյութից ու մեղրից պատրաստված դիմակը : Իսկ աչքերին դնում էր վարունգի կտորներ : Կոսմետիկ դիմակներից հետո Դիանան լվացվում էր տաք, ապա սառը ջրով : 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular