ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում գրիպի դեմ պատվաստումներ կսկսեն. մանրամասներ նախարարությունից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում այս պահին սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութ առկա չէ, սակայն պատվաստման սեզոնին ընդառաջ բուժհաստատությունները կապահովվեն դեղամիջոցով։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան` տեղեկությունը հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Քաղաքացիները կարող են գրիպի դեմ պատվաստվել 2020 թվականի հոկտեմբերից։ Նախապատվությունը տրվելու է ռիսկի խմբերի անձանց», – նշված է հաղորդագրության մեջ։

Առողջապահության նախարարությունում նշել են, որ 2020/2021 թթ սեզոնի համար ներկա պահի դրությամբ գրիպի դեմ պատվաստանյութի երաշխավորված քանակությունը 210 000 դեղաչափ է։ Լրացուցիչ քանակությունների ձեռքբերման համար բանակցություններ են ընթանում։

2019 թվականին գրիպի դեմ պատվատումներն իրականացվել են նոյեմբերից` պատվաստվել է 130 000 անձ։

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նկատել է, որ սուր շնչառական վարակը, սեզոնային գրիպն ու կորոնավիրուսը նման ախտանշաններ ունեն։

Ըստ նրա` երկրում համաճարակային իրավիճակի կայունությունը պահպանելու համար կարևոր է գրիպի դեմ պատվաստումը։ Այդպիսով առողջապահության համակարգը գրիպով հիվանդներով ծանրաբեռնված չի լինի և կկարողանա պայքարել կորոնավիրուսի երկրորդ ալիքի դեմ, եթե այն հանկարծ մոլեգնի երկրում

«Մենք կներգրավվենք սեզոնային գրիպի դեմ ռիսկային խմբի բոլոր քաղաքացիներին պատվաստելու գործընթացում և կփորձենք կայուն իրավիճակ պահպանել», – ասել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45969 դեպք, որոնցից 41693-ն առողջացած, 919-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3075 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 240943 թեստավորում:

Երեկ կատարվել է 2631 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 107 նոր դեպք: Ունենք 34 նոր առողջացած։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular