ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական Կարմիր խաչի ընկերությունը օգնություն է տրամադրում երեւանցի 6000 անժառանգ տարեցների և խոցելի ընտանիքների

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ ս․թ․ սեպտեմբեր ամսին Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի ֆինանսական աջակցությամբ, մարդասիրական օգնության փաթեթներ է տրամադրում Երևանում բնակվող 6000 անժառանգ տարեցների և խոցելի ընտանիքների։

Մարդասիրական օգնությունը տրամադրվում է Երևանի վարչական շրջանների հետ համագործակցությամբ։ Շահառուների ցանկերը տրամադրվել են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, մարտ-սեպտեմբեր ամիսների ընթացքում, ըստ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից սահմանած պարենային ապրանքների և պաշտպանական միջոցների մեկ ամսվա համար նախատեսված նվազագույն զամբյուղի, սննդով և հիգիենիկ պարագաներով աջակցել  է Քովիդ-19 համավարակով պայմանավորված առավել խոցելի մոտ  30 000 անձի՝ հանրապետության ամբողջ տարածքում, հասանելի լինելով 925 քաղաքային և գյուղական համայնքներից 792-ում։

Մարդասիրական օգնության փաթեթները Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորները հասցնում են շահառուների տներ՝ այդ կերպ պաշտպանելով նրանց վարակից։ Աջակցությունը շարունակական է։

Շահառու խմբերն են․ միայնակ և անժառանգ կենսաթոշակառուներ, հաշմանդամություն ունեցող անձինք, սիրիահայեր, մանկատան շրջանավարտներ, տուն ինտերնատների շահառուներ, ցուցումով մեկուսացվածներ, ինքնամեկուսացվածներ, վարակվածներ, անհայտ կորածների ընտանիքներ, ականներից տուժածներ, բազմազավակ և խոցելի ընտանիքներ։        

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ իր 11 մարզային, մեկ տարածաշրջանային, և 52 համայնքային մասնաճյուղերի ցանցով,  փորձառու և նվիրված անձնակազմով, տարեկան կտրվածքով մոտ 3000 կամավորներով COVID-19 արձագանքի գործողություններում աջակցող կառույց է պետական մարմիններին՝ մարդասիրական ոլորտում:

ՀԿԽԸ-ն ներգրավված է ՀՀ փոխվարչապետի հովանու ներքո ստեղծված ազգային արձագանքման համակարգում և Արտակարգ դրության առաջին իսկ օրվանից Պարետատան, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ Առողջապահության, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ՀՀ բոլոր մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ և համակարգմամբ, իրականացնում է գործառույթներ, որոնք ուղղված են խոցելի խմբերի կարիքներին համապատասխան արձագանքմանը։

Քովիդ-19 համավարակին ՀԿԽԸ արձագանքին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է  Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։

Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 100 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, Որոնում, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular