ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պարզաբանումներ՝ քննարկվող թեմայի շուրջ». Արսեն Ջուլֆալակյանի հայտարարությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մանդատը վայր դրած իմքայլական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երրորդ օրն է՝ համբերատար ու հետաքրքրութամբ հետևում եմ պատգամավորական մանդատս վայր դնելու վերաբերյալ տարբեր գրառումների, վերլուծությունների, քննարկումների, գնահատականների: Իհարկե, երբեմն հանդիպում են թեկուզ և իրականությանը չհամապատասխանող, սակայն բավական հասուն, հավասարակշռված դիտարկումներ։ Ցավոք դրանց թիվը շատ սահմանափակ է։

Իսկ ահա կենցաղային մակարդակի քննարկումների պակաս չկա… Ու ամենից «հետաքրքիրն» այս հարցում այն է, որ նման դատողություններ են անում նաև մարդիկ, ովքեր առաջին հայացքից կարծես կիրթ են, ուսյալ, սոցիալական պատասխանատվության կրող, հանրային խոսքի կշիռը ենթադրելի իմացող: Ինչևէ...

Ցավոք, մեզանում արդեն վաղուց նորմալ է, որ բոլորը խոսում են ամենից, ու հաճախ այդ անբովանդակ ու չհիմնավորված տեքստերը դառնում են հանրային օրակարգի, քննարկումների առարկա, մինչդեռ իրականությունը լրիվ այլ տեղ էր, իսկ խնդիրը այլ հարցում էր …

Հետևելով իմ վերաբերյալ ինչ-որ շրջանակների դիտարկումներին՝ հստակ տեսանելի է, որ շատ շատերը, բացի մանդատը վայր դնելու՝ իմ կողմից նշված հիմնապատճառից, փորձում են շատ ավելի ինտրիգային պատճառներ գտնել՝ անդրադառնալով դավադրությունների տեսությանը, պաշտոնամոլությանը, քաղաքական ինչ-որ առասպելաբանական պատճառների, որոնք առնվազն ժպիտ են առաջացնում:

Թերևս սա էր պատճառը, որ որոշեցի մի քանի դրվագով որոշակի պարզաբանումներ մտցնել քննարկվող թեմայի շուրջ, իսկ դուք, դրանք լսելուց հետո նոր տեմպով կարող եք շարունակել ձեր «բարձր բովանդակային» քննարկումները...

-Հարգելիներս ես շատ լավ տեղյակ եմ «գրքային պառլամենտարիզմից» ու պայքարի դասերի կարիք բնավ չունեմ. այլ հարց է, որ պայքարը միշտ չէ, որ պետք է տեսախցիկների առջև կամ միայն հանրային հարթակներում իրականացնել, քանզի կարևորը պայքարի արդյունքն է և ոչ թե նրա իրականացման ձևը կամ հանրայնության աստիճանը:

- Պաշտոն երբեք էլ չեմ ուզել և չեմ ուզում, նվիրումով արել եմ իմ գործը, քանի որ հավատացել եմ սպորտի ու կրթության ոլորտում իրական բարեփոխումների հնարավորությանը։ Էստեղ կարող է տեղավորվել նաև «փոխնախարար դառնալու մասին երազանքը», ինչը բնականաբար աբսուրդ է և ծիծաղելի… (եթե տեղյակ լինեք միջազգային կազմակերպություններից ունեցածս առաջարկների մասին, կհասկանք ինչի մասին եմ խոսում)

- Օլիմպիական խաղերի թեման շահարկելուց առաջ մի փոքր մտավարժանք արեք ու փորձեք ճշտել ժամկետները, որ այս տարբերակը գոնե առավել իրատեսական լիներ...

-Ամենից թարմ տարբերակը. «Գյումրու քաղաքապետի թեկնածու...» մոտավոր հասկանում եմ, թե ում է ձեռնտու սլաքները իմ վրա թեքելն այս հարցում: Ասեմ, ինձ՝ որպես թեկնածու մի՛ ստեղծեք ձեզ համար, հետաքրքրվեք իրական թեկնածուներով:

-Միշտ հպարտացել և հպարտանալու եմ մարզիկի իմ մասնագիտությամբ (գիտակցում եմ, շատերին այդ անհասանելի թվացող նվաճումներն ուղղակի տանջում են), բայց երբ փորձում եք օրենսդիրում իմ հայտնվելը կապել զուտ սպորտային վաստակիս հետ, մի քիչ լարեք ձեր միտքը, կարդացեք կենսագրությունս:

-Պարադոքս. մինչև վերջերս գրեթե նույն շրջանակները «մեղադրում» էին մանդատս չդնելու համար... հիմա «մեղադրում» են մանդատը դնելու համար... իրոք, որ իրավիճակը անորոշ է ու անհասկանալի…

Լավ եղեք, դեռ կխոսենք»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular