ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում վիրուսային հեպատիտ Ց-ով պացիենտների «Սոֆոսբուվիր/Դակլատասվիր» (Sofosbuvir/Daclatasvir) դեղերով բուժման կազմակերպման կարգը, որի շրջանակներում պացիենտներին անվճար կտրամադրվեն ուղղակի ազդող հակավիրուսային դեղերը:

Հաստատված կարգի համաձայն` «Սոֆոսբուվիր/Դակլատասվիր»  դեղերով բժշկական օգնությունը և սպասարկումը տրամադրվում է 18 տարեկանից բարձր հեպատիտ Ց ախտորոշմամբ (որակական ՊՇՌ մեթոդով) պացիենտներին և լյարդի ֆիբրոզ  0–4 (Child-Pugh A, MELD <20) ունեցող պացիենտներին`  հետևյալ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների հիման վրա.

հեպատիտ Ց վիրուսի հայտնաբերում (դրական) որակական պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով,

հեպատիտ Ց վիրուսի գենոտիպավորում (գենոտիպի որոշում),

ֆիբրոզի աստիճանի որոշում՝ լյարդի էլաստոգրաֆիա (ֆիբրոսկան) և/կամ APRI և/կամ FIB-4, ընդ որում, 3-րդ և 4-րդ աստիճանի ֆիբրոզի դեպքում որոշվում է նաև AFP,

արյան ընդհանուր հետազոտություն լեյկոբանաձևով, կենսաքիմիական հետազոտություն (բիլիռուբին ընդհանուր/կապված, ԱԼՏ, ԱՍՏ, ալբումին, գլյուկոզ, կրեատինին, պրոտրոմբինային ժամանակ/ինդեքս/INR),

HBsAg կամ հակա-HBc,

որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն:

Նշված դեղերը չեն տրամադրվում, եթե պացիենտի մոտ առկա է.

դեկոմպենսացված լյարդի ցիռոզ (Child-Pugh B կամ C, MELD >=20),

հեպատոցելյուլյար կարցինոմա,

HBV-համավարակ HBsAg դրական, սակայն HBV-համավարակի դեպքում «Սոֆոսբուվիր/Դակլատասվիր»-ով բուժումը հնարավոր է իրականացնել HBV-ի տենոֆովիրով հակավիրուսային բուժման մեկնարկից հետո,

eGFR<30-ից երիկամային խնդիրներ,

հղիություն և կրծքով կերակրում,

նախկինում HCVNS5A ընկճողներով հակավիրուսային բուժում ստացած պացիենտներին:

Ծրագրի շրջանակներում «Սոֆոսբուվիր/Դակլատասվիր» դեղերն առաջնահերթ տրվում են.

4-րդ, 3-րդ աստիճանի ֆիբրոզ ունեցող պացիենտներին,

արտալյարդային դրսևորումներով` վասկուլիտ, դիաբետ, դեպրեսիա, քրոնիկական երիկամային հիվանդություն eGFR>30-ից, լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդություններ, պոլիարթրիտներ և այլն, պացիենտներին,

ուղեկցող հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, հեմոֆիլիա, լյարդի ճարպային հիվանդություն, ճարպակալում, սրտանոթային հիվանդություն, ունեցող պացիենտներին:

Նշված չափանիշներին համապատասխանող պացիենտներին բժշկի կողմից տրվում է օրենքով սահմանված կարգով դեղատոմս, որի հիման վրա վերջինս «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից» (տեղակայման հասցե` Աճառյան փողոց, շենք 2) ստանում է անհրաժեշտ դեղերը: Նշենք, որ յուրաքանչյուր պացիենտի տրամադրվելու է ամսական 1 տուփ` ըստ բուժման կուրսի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular