ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Լիդիան Ինթերնեյշնլ»-ի բոլոր բաժնետոմսերն անցել են պարտապաններին, այդ թվում «Ամերիա բանկ»-ին և 41 թուրք ներդրողներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանի դիտարկմամբ Ամուլսարի պահապանների պայքարը օգնում է կառավարությանը ոչ միայն պետական բյուջեն պաշտպանել որևէ ոտնձգությունից, այլև մեր երկիրը: Մյուս կողմից «Լիդիան Ինթերնեյշնլ» կազմակերպությունը, որը «Լիդիան Արմենիայի» 100 % բաժնետերն էր, ներկայում գտնվում է սնանկացման պրոցեսում, իսկ այս տարվա մայիսի 5-ին Կանադայի Օնտարիո նահանգի դատարանը դադարեցրել է ընկերության պաշտպանությունը պարտապաններից և «Լիդիան Ինթերնեյշնլ» կազմակերպության բոլոր բաժնետոմսերն անցել են պատապան կազմակերպություններին, որոնք բանկեր են և վարկային կազմակերպություններ:

«Այդ բանկերի և վարկային կազմակերպությունների ցուցակում նշված են երեք միջազգային վարկային կազմակերպություն, «Ամերիա բանկը» և 41 թուրք ներդրողներ: Այսինքն, այս պահին «Լիդիան Ինթերնեյշնլ» կազմակերպությունը որպես այդպիսին արդեն գոյություն չունի, քանի որ սննկացման պրոցեսի մեջ է և որևէ բաժնետոմս չունի: Մինչ այդ, 2019-ի դեկտեմբերից կազմակերպությունը դուրս էր մնացել և Տորոնտոյի բորսայի ցուցակից և չէր կարող վաճառել իր բաժնետոմսերը: Սա է իրական իրավիճակը, բայց Լիդիանը դեռևս փորձում է իր վերջին ճիգերը գործադրել և գոնե մի փոքր հաջողության հասնելու համար Հայաստանից գումար կորզել և ապա մեր երկիրը լքել: Սա է վերջին օրերի սադրանքների հիմքում դրված, բայց ինձ համար հասկանալի չէ, թե երբ է կառավարության կողմից կանխվելու այս ամենը և երբ է վերջնական լուծում տրվելու այս հարցին»,- ասաց Ն. Վարդանյանը:

Խոսելով Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանի հետ` Ամուլսարի հարցը քննարկելու մասին, կազմակերպության ղեկավարը նշեց, որ բնապահպանները ցանկություն են հայտնել հանդիպել նախարարի հետ, սակայն, դեռևս որևէ հանդիպում տեղի չի ունեցել: Նշենք նաև, որ Ն. Վարդանյանը Վարչական դատարանում տարբեր գործերով ներկայացնում է գնդևազցիների շահերը Շրջակա միջավայրի և Տարածքային կառավարման նախարարություններին պարտավորեցնելու առոչինչ ճանաչել նախկին ՇՄԱԳ-ը և նոր փորձաքննություն նշանակելու մասին:

«Ես հանդիսանում են գնդևազցիների շահերի ներկայացուցիչ և, կարծում եմ, որ Շրջակա միջավայրի նորանշանակ նախարարը պետք է հետաքրքրված լինի հանդիպել ինձ հետ և տեղեկանալ, թե իր ղեկավարած նախարարության դեմ ընթացող դատական գործերն ինչ ընթացք ունեն»,- ասաց Ն. Վարդանյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular