ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կա խնդիր, բայց տնտեսության փլուզման մասին խոսելու որևէ հիմք չկա. Հայկազ Ֆանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ըստ ՌԴ վիճակագրական պետական ծառայության կայքում հրապարակված տվյալների, ԱՊՀ երկրներում Հայաստանը միակն է, որտեղ արձանագրվել է սպառողական գների ինդեքսի նվազում: Սպառողական գների կայունության պահպանումը թեև էականորեն մեղմում է հանրապետությունում համավարակով պայմանավորված սոցիալական լարվածությունը և թուլացնում արձանագրվող տնտեսական անկման հետևանքները, սակայն, որոշ հաշվարկներով, տարին Հայաստանը կփակի առնվազն 8 տոկոս տնտեսական անկմամբ:

ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը 1or.am-ի հետ զրուցում նշեց, որ ինչպես աշխարհի շատ երկրների դեպքում, այնպես էլ Հայաստանում COVID-19-ը արդեն իսկ իր ազդեցությունը թողել է երկրի տնտեսության վրա: Ինչ վերաբերում է տարեվերջյան ցուցանիշներին, ապա դրանք, ըստ տնտեսագետի կանխատեսումների այնքան էլ հոռետեսական չեն:

«Մոտ մեկ ամիս առաջ իրականացված ուսումնասիրությունների համարձայն կանխատեսվում էր Հայաստանի ՀՆԱ-ի 4,9 - 6,4 % անկում, բայց, կարծում եմ, տնտեսական հեռանկարով պայմանավորված այս թվերի վերանայման կարիք կարող է առաջանալ: Ինչ վերաբերում է 2021-ին, ապա իմ կարծիքով հաջորդ տարի հնարավոր կլինի խոսել տնտեսության վերականգնման մասին և, առնվազն, հնարավոր կլինի վերադառնալ 2019-ի տնտեսական ցուցանիշների մակարդակին: Ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսության փլուզման մասին կանխատեսումներին, ես նման հոռետեսական կանխատեսումներ չունեմ և նման կարծիքները չեմ կիսում: Այո՛, կա խնդիր, այո՛, կա տնտեսական ցուցանիշերի անկում, բայց տնտեսության փլուզման մասին խոսելու, կարծում եմ որևէ հիմք չկա»,- ասաց Հ. Ֆանյանը:

Հաջորդ տարվա լավատեսական կանխատեսումները, ըստ տնտեսագետի, պայմանավորված են համաճարակային իրավիճակի կառավարելիության մակարդակի բարձրացմամբ: Դրան զուգահեռ, համաշխարհային ճգնաժամերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ համաճարակներով պայմանավորված ճգնաժամերի առաջացրած տնտեսական անկումներն ու վերելքները կտրուկ են տեղի ունենում և հնարավորություն են տալիս արագ վերականգնել ընդհանուր պատկերը:

«Համավարակով պայմանավորված տնտեսական անկումները սովորաբար շուտ են վերականգնվում և ինչ արագությամբ անկում է գրանցվում, նույն արագությամբ էլ վերականգվում է, բայց եթե տեղի ունենա L-աձև անկում, ապա այդ դեպքում կարող են զարգացումները բացասական հունով ընթանալ: Բոլոր կանխատեսումները ցույց են տալիս, որ հաջորդ տարվա ընթացքում Հայաստանի տնտեսությունը բավականին արագ կվերականգնի իր դիրքերը հասնելով նախորդ տարվա ցուցանիշին: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ ցանկացած ճգնաժամից, որպես կանոն, ամենաշատը տուժում են ոչ կենսունակ ոլորտները: Սա նաև ազդակ է, թե ո՞ր ոլորտներում է հարկավոր վերափոխումներ իրականացնել: Ճգնաժամերի ժամանակ սկսում են զարգանալ նաև այլ ոլորտներ, որոնք մինչ այդ չեն եղել: Այսինքն՝ միանշանակ է, որ ճգնաժամերն իրենք իրենցով հնարավորություն են տալիս օգտվել նոր ի հայտ եկած իրողություններից, ձևավորել նոր բիզնես և հաջողության հասնել: Ու, թեև խնդիրը լուրջ է, սակայն, ցանկացած իրավիճակի պարագայում կան լուծումներ, պարզապես հարկավոր է հասկանալ, թե որ դեպքում ինչպես պետք է դուրս գալ ստեղծված իրավիճակից»,- ասաց Հ. Ֆանյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular