ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ կլինի, եթե հանկարծ Ալիեւը համաձայնվի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

lragir.am-ը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ պատրաստ է Ղարաբաղին ինքնավարություն տալ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»:

Պատահական չէ, որ դա հնչում է այն բանից հետո, երբ Ալիեւը դժգոհություն էր հայտնել ԱՄՆ-ից ղարաբաղյան խնդրի պատճառով: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր ղարաբաղյան կարգավորման հեռանկարների բացակայության մասին, փաստացի մատնանշելով ստեղծված ստատուս-քվոյին համակերպվելու անհրաժեշտությունը:

Այս շաբաթվա վերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան եւ կլինեն նաեւ Ղարաբաղում: Այցի նախօրեին ռուս համանախագահ Իգոր Պոպովը, որը հազվադեպ է խոսում, պատասխանել է ադրբեջանական ԱՊԱ գործակալության հարցերին եւ ասել, որ չի կարելի կարգավորման համալիրից առանձնացնել այս կամ այն հարցը:

Համալիրում, նրա խոսքով, ընդգրկված են տարածքների վերադարձի, կարգավիճակի, փախստականների վերադարձի, Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ միջանցքի հարցերը:

Ալիեւը հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղին ինքնորոշում տալ «իր տարածաքային ամբողջականության շրջանակում»: Այսինքն, նա համաձայն չէ «անկախությանը»:

Հայաստանի ու Ղարաբաղի ներկայացուցիչները ծաղրել են այդ հայտարարությունը՝ հիշեցնելով, թե ինչպես էր Ալիեւը բողոքում, որ միջազգային հանրությունը ստիպում է իրեն ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Փաստացի, Հայաստանը ցանկանում է, որ Ադրբեջանը ճանաչի ԼՂՀ անկախությունը:

Եթե Հայաստանը պնդում է, որ Ադրբեջանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, ակամա իր վրա պարտավորություն է վերցնում ճանաչման դեպքում իրագործել կարգավորման այլ կետերը, այդ թվում տարածքների վերադարձը:

Հայաստանը թերեւս հույս ունի, որ Ալիեւը երբեք չի համաձայնվի ճանաչել Ղարաբաղը, սակայն, դատելով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններից, նա իր հասարակությանը դրան է պատրաստում: Սակայն նա պետք է հնարավորինս թանկ վաճառի այդ որոշումը, եւ այսօրվա հարցազրույցը խաղադրույքը բարձրացնելու համար է:

Ալիեւը հավանաբար հասկանում է, որ կամ ստիպված է լինելու հաշտվել ստատուս-քվոյի, այսինքն՝ 12000 ք/կմ տարածքով Ղարաբաղի հետ, կամ էլ ճանաչել այն 4-5 հազար ք/կմ տարածքով եւ «վերադարձնել» մնացած մասը: Մինչ այժմ Ալիեւին կարծես թե այսքան կոշտ ընտրության առաջ չէին դրել:

Իսկ ի՞նչ կլինի, եթե Ալիեւը գերադասի ճանաչման տարբերակը:
Հայաստանի ԱԳՆ-ն եւ իշխող կուսակցությունն Ադրբեջանին կոչ են անում հետեւել միջնորդների առաջարկներին: Հայաստանն ու Ղարաբաղն ապրիլյան պատերազմից հետո պետք է հրաժարվեին մադրիդյան սկզբունքներից, սակայն գերադասել են հույս դնել Ալիեւի մերժողականության վրա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular