Ֆեդերերը վերսկսել է մարզումները ծնկի վիրահատությունից հետո
ՍՊՈՐՏԹենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող Ռոջեր Ֆեդերերը վերսկսել է մարզումները, հաղորդում է Tages Anzeiger-ը։ Շվեյցարացի թենիսիտը ծնկի վիրահատության էր ենթարկվել փետրվարին եւ մտադիր էր մասնակցել ամռանը նախատեսված խոտածածկով մրցաշարերին, սակայն կորոնավիրուսի համավարի պատճառով դրանք չեղարկվեցին։
Հունիսին 39-ամյա մարզիկը աջ ծնկին լրացուցիչ վիրահատական միջամտության էր ենթարկվել եւ ժամանակից շուտ ավարտել մրցաշրջանը։
Ֆեդերերը մտադիր է մասնակցել Ավստրալիայի բաց առաջնությանը, որը նախատեսված է 2021թ․ հունվարին։