ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ սեպտեմբերի 12

ՖՈՏՈ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը բարենպաստ ու արդյունավետ կլինի: Հարմար ժամանակ է նախկինում համարյա անհույս թվացող գործերին վերադառնալու համար: Հիմա դուք կհասկանաք, թե ինչպես կարող եք դրանցից գլուխ հանել, ինչ արժե նախաձեռնել անհրաժեշտ արդյունքի հասնելու համար: Ավելի ուշ բարդ շրջան է գալու: Դուք կարող եք դժվարությունների բախվել այնտեղ, որտեղ դրանք չէիք ակնկալում տեսնել:

Աշխատեք լավատեսությունը չկորցնել: Այստեղ շատ բան կախված կլինի ձեր շրջապատից: Հեռու մնացեք նրանցից, որոնք սիրում են բողոքել կյանքից ու միշտ քննադատության առիթներ են գտնում:

Դիտեք նաև՝ 2020 թվականի հորոսկոպը

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Աշխատեք իրերին իրատեսորեն նայել ու պատրանքներ չկառուցել: Հենց դա կօգնի հաջողության հասնել, գլուխ հանել կուտակված խնդիրներից: Չեն բացառվում նոր աշխատանքի կամ երկարաժամկետ համագործակցության առաջարկները մարդկանցից, որոնց մասին նախկինում շատ լավ բաներ եք լսել:

Արժե զգույշ լինել ֆինանսական գործերում: Դուք հակված կլինեք շատ ծախսելու, երբեմն այնպիսի բաների վրա, որոնց կարիքն առանձնապես չունեք: Խոշոր գնումներ անելուց, կենցաղային տեխնիկա ու կահույք ձեռք բերելուց առաջ արժե խորհրդակցել մտերիմների հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ բան դժվարությամբ կտրվի, և չի կարելի չխոստովանել, որ որոշ խնդիրներ ինքներդ ձեզ համար կստեղծեք: Օրինակ, երբեմն կվիճեք վիճելու համար՝ առանց մտածելու, թե որքան էներգիա ու ժամանակ է վատնվում: Գործերին թեթևամիտ վերաբերմունքը սխալների կհանգեցնի, դուք դա հրաշալի գիտեք, բայց լուրջ տրամադրվել միանգամից չի ստացվի:

Օգտակար կլինի հին ծանոթների խորհուրդները լսելը: Ձեզ կհուշեն՝ ինչպես է պետք վարվել ոչ միանշանակ իրավիճակում, կօգնեն նպատակին տանող ամենակարճ ճանապարհը գտնել: Երեկոն կուրախացնի հաճելի հանդիպումներով ու հարմար է սիրային ժամադրությունների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ինչ-որ մեկի հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը դժվար կլինի, բայց շանս կա՝ հաջողության հասնեք ինքնուրույն գործելով: Մի հետաձգեք կարևոր ու բարդ գործերը. եթե դրանք հենց առավոտվանից ստանձնեք, անհրաժեշտ արդյունքին հասնելն ավելի հեշտ կլինի:

Նշանի բոլոր ներկայացուցիչներն այսօր չեն կարողանա խուսափել շրջապատողների հետ կոնֆլիկտներից, որոնք էներգիա կխլեն: Բայց դուք բոլոր դեպքերում աշխատեք հարթել սուր անկյունները: Դա ձեզ կհաջողվի անել բնատուր նրբանկատության, ուրիշի զգացմունքները հասկանալու ու դրանց հարգանքով վերաբերվելու կարողության շնորհիվ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է նոր գործեր սկսելու համար: Նույնիսկ եթե լրիվ անծանոթ բան ստանձնեք, ինտուիցիան անսխալ կհուշի՝ ինչպես է պետք գործել անհրաժեշտ արդյունքի հասնելու համար: Հնարավոր է հաջողությամբ լուծվեն մասնագիտական հարցերը, շատ Առյուծներ կկարողանան ամրապնդել իրենց դիրքերն ու նույնիսկ բարձրանալ մասնագիտական սանդուղքով:

Անձնական հարաբերություններում էլ կգերակշռեն դրական միտումները: Դուք լավ լեզու կգտնեք մտերիմների հետ, միշտ կգտնեք անհրաժեշտ բառերը, կկարողանաք աջակցել նրանց, որոնց դա պետք է: Կհաջողվի հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հարմար օր է անսովոր, ձեզ համար լրիվ նոր գործեր ստանձնելու համար: Դուք արագ կսովորեք այն, ինչ պետք է, գլուխ կհանեք բարդ հարցերից, կհասկանաք՝ ինչ է պետք առաջին հերթին նախաձեռնել:

Հաճույքով կօգնեն հին ու նոր ծանոթները: Ընդհանուր գործերը կարող են երկարատև ընկերության կամ գեղեցիկ սիրային պատմության սկիզբ դնել, եթե դուք դեմ չլինեք: Այսօր կարող եք լրիվ անկեղծ լինել այն մարդկանց հետ, որոնք թանկ են ձեզ համար: Ինչ-որ բան թաքցնելու կարիք չկա: Ձեզ կհասկանան ու կաջակցեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկիզբը բազում անսովոր գաղափարներ կբերի: Բայց դրանք միանգամից կյանքի կոչել հազիվ թե ստացվի. գործելուց առաջ լավ է սպասեք բարենպաստ պահի: Խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնց վստահում եք. նրանք ձեզ օգտակար բան կառաջարկեն:

Օրվա երկրորդ կեսը հարմար է հանգստի, ուժերը վերականգնելու, չհոգնեցնող զբաղմունքների, ինչպես նաև այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք լավ հասկանում են ձեզ ու ամեն ինչում աջակցում են: Օգտակար կլինի ոչ վաղ անցյալի իրադարձությունների մասին զրուցելը. դուք դրանց նորովի կնայեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է շփումների համար: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, կկարողանաք շահել շատերի համակրանքը: Ձեր տաղանդները և ուժեղ կողմերը կնկատեն նույնիսկ նրանք, որոնք սովորաբար քննադատորեն են տրամադրված շրջապատողների և ընդհանրապես ամեն ինչի հանդեպ: Եթե համախոհների կարիք ունենաք, այսօր նրանց առանց դժվարության կգտնեք:

Հնարավոր են դրամական մուտքեր, չի բացառվում ֆինանսական հարցի հաջող լուծումը: Սակայն մի շտապեք ծախսել ստացածը: Ամենայն հավանականությամբ ավելի ուշ գումարը ձեզ ինչ-որ ավելի կարևոր բանի համար է պետք գալու: Ցանկալի չէ ապառիկով գնումներ անելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հանգիստ, բարենպաստ օր է, որը հարմար է ամենատարբեր գործերի համար: Ինտուիցիան անսխալ կհուշի՝ ինչի վրա է պետք անհապաղ կենտրոնանալ, իսկ ինչը կարելի է հետաձգել: Դուք հրաշալի գլուխ կհանեք կազմակերպչական հարցերից, փաստաթղթերը ձևակերպելուց:

Հին ծանոթները հետաքրքիր առաջարկներ կանեն, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա: Հատկապես լավ գլուխ կհանեք այնտեղ, որտեղ իրավիճակը արագ գնահատելու և ճիշտ եզրակացություններ անելու անհրաժեշտություն առաջանա: Օրվա երկրորդ կեսը ձեր մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հագեցած, բարենպաստ օր է, որը թույլ կտա շատ լավ բաներ անել և՛ ձեր, և՛ մյուսների համար: Դուք գիտեք՝ ինչպես օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդկանց, և ժամանակը չեք խնայի դրա համար: Հնարավոր են արդյունավետ գործնական բանակցություններ, հաճելի հանդիպումներ: Հավանական են դրամական մուտքեր:

Հնարավորություն կունենաք շփվել մի մարդու հետ, որի մասին նախկինում բազում հետաքրքիր բաներ եք լսել: Զրույցի գրավիչ թեմաներ կգտնեք, նոր ու օգտակար բան կիմանաք: Օրվա երկրորդ կեսը ուրախացնի հեռվից ստացած լավ նորություններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Չարժե հետաձգել գործերը: Օրվա առաջին կեսը բարենպաստ է, կարող եք մի քանի լուրջ ու շտապ խնդիր լուծել: Այդ հատվածը հարմար է նաև կարևոր հանդիպումների համար: Ձեզ կհաջողվի լավ տպավորություն թողնել, ձեր կողմը գրավել նրանց, որոնք նախկինում կասկածում էին ձեր ճշմարտացիությանը:

Օրվա երկրորդ կեսը ավելի հարմար է հանգստանալու, ուժերը վերականգնելու և առողջության մասին հոգ տանելու համար: Օգտակար կլինի գոնե ժամանակավորապես վնասակար սովորույթներից հրաժարվելը, օրգանիզմը ամրության փորձության չենթարկել: Ժամանակ գտեք զբոսնելու, հաճելի զրույցի համար. դրանք նույնպես կօգնեն ձեզ լավ զգալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Զգույշ եղեք: Ամենահաջող օրը չէ. չմտածված խոսքերն ու արարքները տհաճ հետևանքներ կունենան: Չարժե հույս դնել հաջողակ լինելու, աստղերի կամ այն մարդկանց աջակցության վրա, որոնք ժամանակին օգնություն են առաջարկել: Լավ է հույս դնեք սեփական ուժերի վրա, այդպես կխուսափեք և՛ հիասթափություններից, և՛ տհաճ պահերից:

Ցանկալի չէ ինքուրույն որոշումներ ընդունելը, հատկապես եթե դրանք վերաբերում են ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմներին: Խորհուրդները ձեզ չեն խանգարի. նույնիսկ իրավիճակի քննարկումն էլ բավարար կլինի հասկանալու համար, թե ինչպես է պետք գործել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular