ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կալանավորվածների պաշտպանները պնդում են, որ քննությունը բոլորովին սխալ հունով է ընթանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջին տվյալներով օգոստոսի 31-ից սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք, որից 19-ը մահվան ելքով: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը 1or.am-ին տեղեկացրեց, որ թունավորումների այս ծավալն աննախադեպ է, քանի որ անցած 5 տարիների քիմիական թունավորումների համաճարակաբանական մոնիտորինգի արդյունքները ցույց են տալիս, որ այդ ընթացքում նման ծավալի թունավորման դեպքեր չեն եղել: Հարուցված քրեական գործով երեք անձ ձերբակալվել է: Քննություն է տարվում սպիրտի վաճառքի մասնակիցների ողջ շղթան բացահայտելու համար, և այս պահին հանրությանը տեղեկացվել է, որ Աշոտ Հովսեփյանը սպիրտը գնել է Արշակ Արշակյանից, վերջինն էլ այն գնել է Ավետիք Վարդանյանից: Այլ մանրամասներ մինչ այս պահը չեն հրապարկվել:

Վարդանյանի փաստաբան Վարդգես Գևորգյանը 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալն էլ իր հերթին է քննիչին հայտնել, թե ումից է ձեռք բերել սպիրտը:

«Այնպես որ նախաքննական մարմինը տեղյակ է, թե Ա. Վարդանյանը ումից է ձեռք բերել սպիրտը: Նրան ասել են, որ սպիրտը պիտանի է խմելու համար: Բայց քննության հիմնական նպատակն է պարզել, թե ով է հիմնական աղբյուրը»,- ասաց Վ. Գևորգյանը:

Աշոտ Հովսեփյանի պաշտպան Գոռ Գևորգյանը 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ իրականում նախաքննական մարմինը բոլորովին այլ ուղով է քննությունն իրականացնում: Եվ փոխանակ պարզի, թե ինչքան մեթիլ սպիրտ է ներկրվել Հայաստան և ում կողմից, ժողովրդի աչքին թոզ փչելու համար, բոլորովին այլ ուղղությամբ է գործի քննությունն իրականացնում:

«Այս պահին խոսք է գնում մեկ տոննա ծավալի մասին, բայց սպիրտի այդ տեսակը Հայաստանում չի արտադրվում: Ուստի, ենթադրաբար այն ներմուծվել է այլ պետությունից: Ներմուծելու ժամանակ 1 կամ 3 տոննա չեն բերում, քանի որ ցիստերնի քանակությունը 22 տոննա և ավելի է: Եվ, փոխարենը պարզեն, թե ուր է մնացած սպիրտը, ինչպես է ներթափանցել Հայաստան, մեթիլ սպիրտ ներմուծելու ժամանակ արդյոք հայտարարգրել են, որ այն թունավոր նյութ պարունակող սպիրտ է ներմուծում, թե այն ներմուծել են որպես էթիլ սպիրտ: ՊԵԿ-ը պետք է այս և մի շարք այլ հարցերի պատասխանի, բայց, չգիտես ինչու լռում է: Պետք է իրական մեղավորներին գտնել:

Բազմաթիվ են նաև հարցերը, որոնց պատասխանները պետք է տա նախաքննական մարմինը, ոչ թե մի քանի հոգու կալանավորի և նրանց վրա մեղքը բարդի: Որպես նախկին քննիչ՝ ես իմ մտահոգությունն եմ հայտնում, որ քննության իրական ուղին այն չպետք է լիներ, որով այսօր ընթանում է: Պաշտպանյալս հայտնել է բոլոր այն անձանց շրջանակը, ում վաճառել է, տվել է նաև իր մոտ գտնվող սպիրտի ամբողջ քանակությունը: Էլ ի՞նչ պետք է աներ, որ ցույց տար, որ նախաքննությանը չի խոչընդոտում և պարկեշտ վարքագիծ է դրսևորում»,- ասաց Գ. Գևորգյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular