ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գործատուի մոտ շահագրգռվածություն չկա աշխատավարձը չգրանցելու

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը Իմ քայլը խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանն է։

- Պարոն Սողոմոնյան, նախօրեին ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց օրինագծին, որով հայրության արձակուրդի հնարավորություն է տրվում: Ինչո՞ւ նման նախաձեռնության անհրաժեշտություն առաջացավ։

— Անկեղծ ասած ես նիստին չեմ մասնակցել, դեռևս ծանոթ չեմ հեղինակի հիմնավորմանը, լիագումար նիստի ժամանակ կծանոթանամ մանրամասներին։ Նախագիծը տեսել եմ, ըստ էության, հավասար իրավունքների  մասով, այն, որ ծնողները ևս պետք է հավասար իրավունքներ ունենան և երբեմն հարմար է լինում, որ հայրը ևս խնամք իրացնի և նման առաջարկ այդ պատճառով է արվում։ Ըստ էության, ընտանիքում ֆինանսական բեռը հայրերն են կրում, բայց երբեմն դեպքեր են լինում, որ ֆինանսապես մայրերը ավելի շատ են վաստակում և անհրաժեշտ է լինում, որ հայրը ես զբաղվի երեխայի խնամքով։

Կա այնպիսի կարծիք, որ այս կարգավորման մեջ խոցելին այն է, որ աշխատողները հիմնականում իրենց իրական աշխատավարձով չեն գրանցված, հետևաբար հասանելիք չափով չեն ստանում արձակուրդի գումարը: Ինչպիսի՞ մեխանիզմներ պետք է գործեն, որ ընդհանրապես թե կնոջ, թե ամուսնու իրավունքները պաշտպանված լինեն այս տեսակետից: 

— Հայաստանում 2015թ․ տեղի ունեցավ հարկային բարեփոխումներ և մենք այնպիսի հարկային դաշտ ստեղծեցինք, որ եթե գործատուն փաստացի գրանցում է աշխատողների աշխատավարձը դրանից ձևավորվող եկամտային հարկը հավասարազոր է այն օգուտին, որ ինքը կստանա շահույթահարկը պարտադիր վճարելու հետևանքով։ Հետևաբար գործատուի մոտ շահագրգռվածություն չկա աշխատավարձը չգրանցելու, որովհետև  եթե չի գրանցում այդ դեպքում ավել շահույթահարկ է վճարում. իսկ երբ որ գրանցում է նույն գումարով եկամտահարկ է վճարում իսկ շահույթահարկ չի վճարում։ Գործող համակարգը այնպես է ստեղծվել, որ գործատուները չխուսափեն աշխատավարձի փաստացի մակարդակը ֆիքսելուց։  Բայց ամեն դեպքում դեռ հասարակության մեջ կարծրացած գործելակերպ կա բիզնեսի ոլորտում, բայց, կարծում եմ, արդեն սրամիտ գործատուները այն տոկոսը, որ ունեին ցածր գրանցված աշխատավարձ և միայն ավել եկամտահարկ էին վճարում պետք է գրանցեն փաստացի աշխատավարձը, որովհետև դրանից իրենք միայն վնաս էին կրում։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular