Սիլվա Հակոբյանի ջերմ լուսանկարը դստեր հետ
ՖՈՏՈԵրգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը պատկերված է դստեր՝ Միլայի հետ։ Սիլվան ջերմ գրկել է փոքրիկին։ Նա բաց վարդագույն պիջակ է կրում, հավաքել է մազերն ու բնական շպարով է։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Սիլվան պատկերված էր ամուսնու հետ։ Փոքրիկ Միլայի ծնողները ջերմ գրկախառնված էին։ Սոցիալական ցանցում արված նշման համաձայն՝ լուսանկարն արվել էր Վայքում: