ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իրատես». «Իմ քայլի» պատգամավորների մեջ կգտնվի՞ գեթ մեկ համարձակը, որ վարչապետին ուղիղ հարց կտա՝ ո՞ր արժանիքի համար է ատամներով պահում Արայիկ Հարությունյանին

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու հանգամանքը միանշանակ ընդունելը միամտություն է: Իշխող թիմի ներսում, այո, ջրերը մի առվով չեն հոսում, բայց դա չի նշանակում, թե ամեն մի հրաժարական լոկ հետևանք է, այլ ոչ նախադրյալ:

Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու մասին հայտարարությունը միանգամից մի քանի հարց է առաջացնում: Նախ՝ ի՞նչ է այս մասին մտածում Ազգային ժողովի կրթության գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, որը, բացի հանձնաժողովի նիստերն անցկացնելուց, որևէ հայտարարություն, դիտողություն, քննարկում ու երկխոսություն չի ծավալում: Մանդատը վայրը դնողը, ի վերջո, նրա ղեկավարած հանձնաժողովի անդամ է, արդյո՞ք նա նախապես տեղյակ է եղել, որ Ջուլֆալակյանը նման մտադրություն ունի, փորձե՞լ է երկխոսության կամուրջ լինել և այլն: Պատասխանը միանշանակ բացասական է, քանզի Հայրապետյանի համառ լռությունը ԿԳՄՍ նախարարի հետ ունեցած կոնֆլիկտի մասին է վկայում:

Ջուլֆալակյանի հայտարարությունը կոտրում է նաև «թավշյա» իշխանության այն թեզը, թե իրենք կաշկանդված չեն որևէ հարց բարձրացնելու, թափանցիկ աշխատելու, միմյանց քննադատելու և այլ հարցերում: Գործադիրի աշխատանքը վերահսկող օրենսդիրի ներկայացուցիչները, փաստորեն, «դուխ չունեն» Ազգային ժողովի ամբիոնից, ի տես համայն հպարտների ու արժանապատիվների, ԿԳՄՍ նախարարին «նեղը գցող» հարցեր տալու:

Իհարկե, ողջունելի է, երբ պատգամավորը, ելնելով քաղաքական ու թիմային էթիկայից, մանդատն է վայր դնում, այլ ոչ թե խմբակցությունը լքում, բայց դա ուղղակի վկայությունն է հիերարխիկ համակարգի: Մանդատ նվիրողն էլ Նիկոլ Փաշինյանն է, հետևաբար, մանդատը ոչ թե պատգամավորինն է, այլ վարչապետինը:

«Ի՞նչ կփոխվի Արսեն Ջուլֆալակյանի գնալով» հարցի պատասխանը, թերևս, միայն Նիկոլ Փաշինյանը գիտի: Բովանդակային առումով, իհարկե, ոչինչ, բայց տեղաշարժեր, ամեն դեպքում, սպասելի են:

«Լուսավոր Հայաստանի»՝ Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու հարցն օրակարգային դարձնելուն զուգահեռ, հասարակական-քաղաքական մի խումբ գործիչներ պահանջում են նախարարի հրաժարականը: Նրանք փողոցային պայքար են սկսել, պարբերաբար ցույցեր ու երթեր են կազմակերպում, Հարությունյանի նկարով պաստառներն աղբարկղ նետում և այլն:

Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու հանգամանքը վարչապետի համար գուցե ամենահուժկու ալիբին է՝ Գյումրի-Երևան ավտոճանապարհի թփուտները «Մովսեսի գավազանով» բացած Հարությունյանին պաշտոնանկ անելու համար: Իսկ եթե պատգամավորը, ամեն դեպքում, ազնիվ է իր հայտարարություններում, ու նախարարի հետ նույն թիմում գտնվելն իսկապես անհնարին է, ապա իշխանության ներկայացուցիչները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, իրավիճակի հետ առերեսվելու լրջագույն խնդիր ունեն:

Խորհրդային քաղբյուրոյի անդամի նման առաջնորդի ամեն խոսքից հետո ծափահարելու կարևորագույն առաքելությունը ստանձնած «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեջ կգտնվի՞ գեթ մեկ համարձակ, որը գործադիրի՝ իրենց իսկ ընտրած ղեկավարին շատ ուղիղ հարց կտա՝ ո՞ր արժանիքի համար է ատամներով պահում Արայիկ Հարությունյանին: Գուցե հայրենագիտական առարկաների գլխին քար գցելու ազգադավ ծրագի՞րն է նրան դուր եկել, թե՞ հոգին փառավորվել է՝ տեսնելով, թե ինչպես են պատանիները դդում գլխով նախարարի խրտվիլակ պատրաստել: Կամ էլ՝ Հարությունյանի դիրիժորական հնարքներն է սիրում ու առանց նրա խմբավարության իր կաբինետը չի պատկերացնում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular