ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաստ». Ազգային արժեհամակարգի պաշտպանության թեման թեման կարող է լինել այն մեկնակետը, որի շուրջ կարող է ձևավորվել համագործակցության լայն պլատֆորմ

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանը քաղաքական առումով թևակոխում է նոր շրջափուլ, որը շատ հաճախ անվանվում է «հետկորոնավիրուսային աշխարհ»։ Կորոնավիրուսի համավարակի որոշակի նահանջը հնարավորություն է տալիս համաճարակից բացի ուշադրություն դարձրել հասարակության համար կարևորություն ունեցող այնպիսի խնդիրների վրա, որոնք գործող սահմանափակումների պատճառով պատշաճ ուշադրության չեն արժանացել։ Խնդիրն այն է, որ համաճարակը քաղաքական առումով որոշակի վակուում է առաջացրել։

Եվ վերջին շրջանում իշխանությունները, օգտվելով համաճարակային իրավիճակից, երբ մեծ թվով մարդիկ փողոց դուրս գալու հնարավորություն չունեն, որպեսզի իրենց դժգոհությունը հայտնեն, մեկը մյուսի հետևից անցկացնում են հայկական ազգային արժեհամակարգի էությանը հակասող նախաձեռնություններ։ Ստացվում է, որ իշխանությունները հայտարարում են, թե ՀՀ-ի երբևէ ունեցած իշխանություններից ամենաազգայինն են, բայց այնպիսի ակնհայտ քայլեր են ձեռնարկում, որոնք ուղղված են ազգային արժեքները թուլացնելուն։

Աչքներիս առջև է հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը, որի շուրջ մասնագետները հայտնեցին իրենց բազմաթիվ մտահոգությունները։ Բայց պետք է նկատել, որ ազգային արժեհամակարգի հարցը խոր նստվածք ունի մեր հասարակության մեջ։ Մշտապես արտաքին թշնամու հարձակման վտանգի տակ գտնվող մեր երկրի համար ազգային նկարագրի պահպանումը դարձել է մեր ինքնության մի մասնիկը, և, ըստ այդմ, պատահական չէ, որ քաղաքացիները առաջնահերթ նշանակություն են տալիս այս հարցին։ Ուստի այս թեման չի կարող չդառնալ նաև քաղաքական օրակարգի հարց։

Բնականաբար, ընդդիմությունը պարբերաբար բարձրաձայնում և ահազանգ է հնչեցնում, որ թիրախավորվում են ազգային արժեհամակարգի հիմնասյուները՝ եկեղեցին, ընտանիքը, մշակույթը, լեզուն։ Իսկ իշխանությունները փորձում են արդարանալ, թե դրանք ընդդիմության մանիպուլյացիաներն են։ Բայց քաղաքացիներին այլևս անհնար է հիմարացնել։ Նրանց համար ակնհայտ է, թե ինչ է տեղի ունենում՝ իշխանությունները այնպիսի քաղաքականություն են վարում, որի վերջնական նպատակը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումն է։ Եվ այս հանգամանքը հանրության մեծամասնության մոտ իշխանությունների նկատմամբ ավելի խոր դժգոհություններ է առաջացնում։ Ժամանակ առ ժամանակ անգամ տեսնում ենք, որ նշված հարցի հետ կապված դժգոհություններ կան նաև իշխանական խմբակցության ներսում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular