ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ախտանշաններ, որոնք հուշում են իմունային համակարգի թուլացման մասին

ՖՈՏՈ

Իմունային համակարգի ճիշտ աշխատանքը շատ կարևոր նշանակություն ունի յուրաքանչյուրի համար, քանի որ օգնում է պայքարել առողջական ամենատարբեր խնդիրների դեմ, կանխում է վարակումներն ու արագացնում է ապաքինումը։ Այս համակարգի թուլացումը կարող է շատ վտանգավոր լինել, քանի որ այս դեպքում օրգանիզմն ավելի խոցելի է դառնում տարբեր վիրուսների, բակտերիաների և վտանգավոր հիվանդությունների այլ հարուցիչների նկատմամբ։ Ընդ որում՝այս խնդիրն առավել վտանգավոր է COVID-19-ի համավարակի ընթացքում, քանի որ այս դեպքում իմունային համակարգի թուլացումը կարող է բարձրացնել վարակման կամ հիվանդության ծանր ընթացքի հավանականությունը։

Ներկայում մարդիկ բավական հաճախ են բախվում իմունային համակարգի թուլացման ու դիմադրողականության անկման խնդրին, ինչը հաճախ պայմանավորված է լինում նրանց անառողջ կենսակերպով, սակայն խնդիրն այն է, որ մարդիկ հազվադեպ են ժամանակին նկատում իմունիտետի անկումը, քանի որ հաճախ պարզապես ուշադրություն չեն դարձնում դրա մասին հուշող ախտանշաններին։

Մասնագետների խոսքով՝ իմունային համակարգի թուլացման դեպքում օրգանիզմը միշտ փորձում է նախազգուշացնել խնդրի մասին որոշակի ախտանշանների միջոցով, ուստի մի փոքր զգոն լինելը կօգնի ժամանակին միջոցներ ձեռնարկել ու խուսափել լուրջ բարդություններից։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում իմունային համակարգի թուլացման մասին հուշող հիմնական ախտանշանները, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։

Հաճախակի մրսածություն, որի ախտանշանները պահպանվում են բավական երկար

Տարեկան երկու կամ երեք անգամ հարբուխով հիվանդանալը բնական է հասուն մարդու համար, սակայն միայն այն դեպքում, երբ հիվանդությունը տևում է 7-10 օր և անցնում է առանց որևէ միջամտության։ Առողջ օրգանիզմն այդ ընթացքում հասցնում է արտադրել հակամարմիններ ու հաղթահարել հիվանդությունը, մինչդեռ իմունային համակարգի թուլացման դեպքում ապաքինման համար կարող է ավելի երկար ժամանակ պահանջվել։ Եթե վերականգնումն ավելի երկար է տևում կամ հիվանդության տհաճ ախտանշանները պահպանվում են շատ ավելի երկար, ապա մարդու իմունային համակարգի չի կարողանում հաղթահարել խնդիրն ու ունի օգնության կարիք։

Քնի պակաս

Մասնագետները խորհուրդ են տալիս քնել օրական 7-8 ժամ, ինչը բավական է ինչպես հարկն է հանգստանալու և ուժերը վերականգնելու համար։ Նորմայից քիչ կամ անհանգիստ քունը թույլ չի տալիս օրգանիզմին արտադրել անհրաժեշտ քանակությամբ մելատոնին՝ հորմոն, որը շատ կարևոր է իմունային համակարգի համար։ Այա հորմոնն ակտիվացնում է իմունային բջիջները, որոնք պայքարում են վարակների դեմ, ուստի զարմանալի չէ, որ քնի պակասը թուլացնում է իմունային համակարգն ու բարձրացնում է հիվանդանալու հավանականությունը։

Մշտական սթրես

Մասնագետները նախազգուշացնում են, որ մշտական անհանգստության, սթրեսի ու գերհոգնածության դեպքում հիվանդանալու հավանականությունը կտրուկ բարձրանում է, քանի որ սթրեսն ու անհանգստությունը լուրջ ազդեցություն են ունենում իմունային համակարգի վրա։ Այս դեպքում օրգանիզմն արտադրում է չափազանց մեծ քանակությամբ կորտիզոլ հորմոն, ինչը տեղի է ունենում հակամարմինների մակարդակի նվազման հետևանքով։

Ածխաջրերով հարուստ սննդակարգ

«Արագ» ածխաջրերով հարուստ մթերքը, որը ներառում է հացաբուլկեղենն ու քաղցրավենիքը, նպաստում է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ բարձրացմանը, ինչն էլ հանգեցնում է իմունային համակարգի մասը կազմող արյան սպիտակ բջիջների գործառույթների թուլացման։ Սա իր հերթին հանգեցնում է դիմադրողականության անկման ու թույլ չի տալիս օրգանիզմին ինչպես հարկն է պայքարել ախտածին տարրերի դեմ։ Բացի այդ, նման մթերքը նպաստում է ճարպային բջիջների աճին, որոնք էլ դառնում են իմունային համակարգը թուլացնող բորբոքումների պատճառ։

Մաշկային քոր, բորբոքումներ, վերքերի դանդաղ ապաքինում

Վերջերս գիտնականների անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ իմունային համակարգն ազդում է մաշկի վրա ապրող ու մաշկային հիվանդությունների զարգացման հավանականության վրա ազդող միկրոօրգանիզմների որոշակի տեսակների վրա, ինչի հետևանքով այս համակարգի հետ կապված խնդիրները կարող են դրսևորվել մաշկային որոշակի խնդիրներով։ Որքան թուլացած է իմունային համակարգն այնքան ավելի հաճախ են ի հայտ գալիս նման մաշկային խնդիրներն ու ավելի վառ դրսևորում են ունենում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular