ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


5 բան, որ ոչ մի դեպքում չի կարելի ասել երեխային, անգամ եթե դուք չափազանց զայրացած եք

ՖՈՏՈ

Երեխաներն այնքան զգայուն են, որ նրանց հետ շփվելիս պետք է միշտ չափազանց զգույշ լինել։ Առանձնակի ուշադրություն է պետք դարձնել նրանց հետ շփվելիս օգտագործվող բառերին, քանի որ դրանք ուղղակի կերպով ազդում են նրանց մարդ տեսակի ձևավորման վրա։ Օրինակ՝ եթե երեխային որևէ բան բացատրելիս ագրեսիվ եք տրամադրված, ապա վստահ եղեք, որ ձեր երեխան էլ ագրեսիվ բնավորություն ձեռք կբերի, մինչդեռ հակառակ պարագայում նա նյարդային չի լինի։ Ահա ձեզ ենք ներկայացնում 5 բան, որ ոչ մի դեպքում չի կարելի ասել երեխային, անգամ եթե չափազանց բարկացած եք։ Ես այս ամենը քո համար եմ անում, բայց դու ոչինչ չես գնահատում Իհարկե, երեխաներին պետք է սովորեցնել գնահատել այն ամենը, ինչ նրանք ունեն, բայց միաժամանակ հիշեք՝ դուք այդ ամենը նրա համար անում եք ոչ թե որպեսզի նա գնահատի դա, այլ որովհետև դուք նրա ծնողներն եք։ Այդ կերպ վարվելու դեպքում երեխային կթվա, թե դուք նրան խնամում եք դրա դիմաց այլ բան ստանալու ակնկալիքով։ Ապրես, այս անգամ բարձր գնահատական ես ստացել, բայց մի՞թե չես կարողանում միշտ բարձր գնահատական ստանալ։ Երբ գովասանքին հետևում է «բայց»-ով սկսվող նախադասություն, այն միանգամից կորցնում է իր դրական ազդեցություն ունենալու կարողությունը և փոխարենը բացասական ազդեցություն է ունենում երեխայի վրա։ Կա՛մ մի գովեք, կա՛մ էլ գովելիս մի արեք «բայց»-ով արտահայտություններ։ Դրանով փորդ մի լցրու, դեռ պետք է ճաշ ուտես Թույլ տվեք երեխային, որ ինքն ընտրի այն, ինչ ցանկանում է ուտել։ Իսկ ո՞վ է ասել, որ ճաշն ավելի օգտակար է, քան, օրինակ, մրգերը կամ այն ուտելիքը, որը նա ուտում է մինչ ճաշը։ Բացի այդ՝ ձեր այդպիսի դիտողություններն ազդում են նրա ինքնագնահատականի վրա։ Հենց հիմա լռի՛ր, հերիք է լաց լինես Հուզվելիս կամ լաց լինելիս մարդու միջից դուրս են գալիս բացասական լիցքերը։ Թույլ տվեք ձեր երեխաներին ազատվել այդ բացասական լիցքերից և արտահայտել իրենց զգացմունքները։ Սովորեցրեք, որ բոլորն էլ ունենում են թե՛ ուրախ, թե՛ տխուր օրեր։

Դու չափազանց ծույլ ես Իրականում ոչ մի երեխա էլ ծույլ չէ։ Ձեր ասածը չանելու պատճառն ուրիշ տեղ փնտրեք․ միգուցե նրան որևէ բան հանձնարարելու սխալ եղանա՞կ եք ընտրել։ Եկեք անկեղծ լինենք՝ մեզնից ո՞վ կմոտիվացվի որևէ գործ անել այն բանից հետո, երբ մեզ կոչեն «ծույլ»։ Բացի այդ՝ ասում են՝ խոսքը ուժ ունի, հետևաբար որքան շատ ձեր երեխաներին ծույլ կոչեք, հավանականությունն այդքան կմեծանա, որ նրանք իսկապես ծույլ կդառնան։ Աղբյ

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular