ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առողջական ինչ խնդրի մասին կարող է հուշել բերանի խոռոչից նկատվող ացետոնի հոտը

ՖՈՏՈ

Բերանի խոռոչի տհաճ հոտը, որը նման է ացետոնի հոտին բավական տարածված խնդիր է և շատերին է ծանոթ, սակայն քչերն են պատշաճ ուշադրություն դարձնում այս խնդրին՝ պարզապես անուշադրության մատնելով այն։ Այնուամենայնիվ մասնագետները նախազգուշացնում են, որ բերանի խոռոչից հաճախ նկատվող ացետոնի սուր հոտը կարող է պայմանավորված լինել առողջական լուրջ խնդրով, ուստի այն չի կարելի անտեսել։

Մասնագետների խոսքով՝ լիպիդների տարրալուծման ընթացքում օրգանիզմում իսկապես տեղի է ունենում ացետոնի սինթեզ, իսկ այս գործընթացի համար պատասխանատու է լյարդը։ Սինթեզից հետո ացետոնի հայտնվում է արյան շրջանառության համակարգում։ Այս տարրը համարվում է «թափոն» և ի վերջո դուրս է գալիս օրգանիզմից մեզի ու քրտինքի հետ։

Բերանի խոռոչում ացետոնի համն ու հոտը զգալն այդքան էլ լավ նշան չէ, քանի որ այն նախազգուշացնում է օրգանիզմում այս վտանգավոր տարրի կուտակման մասին։ Նման ախտանշանի առկայության դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս անպայման դիմել բժշկին դրա առաջացման պատճառը հստակ պարզելու համար։ Մասնագետները նախազգուշացնում են, որ ացետոնի կուտակումն օրգանիզմում կարող է շատ վտանգավոր լինել ու հանգեցնել կոմայի կամ անգամ մահվան, ուստի նման ախտանշանի առկայության դեպքում  երբեք չի կարելի անտեսել այն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular