ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չորս փորձված միջոց ախորժակը կարգավորելու և ավելի քիչ ուտելու համար

ՖՈՏՈ

Չափազանց մեծ ախորժակը դառնում է անկանոն սննդակարգի ու սննդի չարաշահման պատճառ,  ինչն էլ կարող է հանգեցնել քաշի ավելացման ու ճարպակալման, սակայն գոյություն ունեն շատ պարզ ու արդյունավետ միջոցներ, որոնք կօգնեն ճնշել ախորժակն ու խուսափել ավելորդ սննդի գործածությունից։

Մասնագետները ներկայացրել են չորս հնարք, որոնք կօգնեն կարգավորել ախորժակն ու ավելի քիչ սնվել։

Սուրճ խմել

Գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ սուրճը խթանում է աղիներում YY պեպտիդի (PYY) արտադրությունը, որն էլ նպաստում է հագեցածության զգացման առաջացմանը՝ օգնելով ավելի քիչ ուտել։ 

Սպիտակուցներով հարուստ մթերք ուտել

Ախորժակը կարգավորելու և ավելի քիչ ուտելու ևս մի արդյունավետ միջոց կարող է լինել սպիտակուցներով հարուստ մթերքի գործածությունը։ Ավելին՝ սպիտակուցները նաև նպաստում են մկանների ամրապնդմանն ու աճին ֆիզիկական ակտիվության դեպքում, ինչն օգնում է նվազեցնել ճարպային կուտակումների քանակությունը։

Կոճապղպեղ օգտագործել

Այս համեմունքը թույլ է տալիս հագենալ անգամ քիչ քանակությամբ սննդի ընդունումից հետո։ Սա պայմանավորված է նրանով, որ այն կանխում է արյան մեջ շաքարի կտրուկ տատանումները, մինչդեռ այս ցուցանիշի բարձրացումն ու անկումը հանգեցնում են սաստիկ քաղցի զգացման առաջացման ու գրգռում են ախորժակը։

Կարգավորել քունը

Քնի պակասը մեծացնում է ախորժակը 34%-ով՝ հանգեցնելով արյան մեջ կորտիզոլ հորմոնի մակարդակի բարձրացմանը։ Գիտնականներն ապացուցել են, որ քաղցի նման նոպաների դեմ կարելի է հեշտությամբ պայքարել լիարժեք քնի միջոցով, ուստի օրական 8 ժամ քնելը շատ կարևոր է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular