ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունը ունի երկու տարբերակ․ Սերոբ Խաչատրյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանն է։

- Պարոն Խաչատրյան, վերջին շրջանում շատերը պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ պահանջը։

— Այդ  հարցը այս պահին դառնում է կարևոր հարց, որովհետև արդեն մի քանի կողմերից հասունանում է այդ պահանջը, ինչը նշանակում է, որ խնդիր կա։ Հիմա կառավարությունը ունի 2 տարբերակ՝ կամ գնա պաշտոնանկության, կամ եթե ցանկանում են պահել նախարարին, ապա պետք է արմատապես փոխվի նախարարության աշխատաոճը։ Այս երկու տարբերակներն էլ կարող են աշխատել, բայց  կառավարությունում աշխատող մարդիկ պետք է հասկանան, թե որ տարբերակն է ավելի ճիշտ։

- Այսօր կառավարության նիստի ժամանակ պարոն Փաշինյանը ասաց, որ դպրոցների վերաբացումը էապես վտանգում է համավարակի տարածումը, և պետք է պահանջները պահպանվեն խստորեն, այլապես կան այնպիսի առաջարկներ, որ եթե անվտանգության կանոնները չպահպանվեն, և համավարակի տարածումը ավելանա, հնարավոր է, որ 20 օր հետո կրկին փակվեն դպրոցները, ինչը որ վարչապետը չի ցանկանում։ Ի՞նչ կասեք այս թեմայով։

— Բնականաբար դպրոցների փակվելը ցանկալի տարբերակ չէ։ Դպրոցները վերաբացելը բավականին ջանք է պահանջում մարդկանցից, օրինակ, այս օրերին դպրոցները հսկայական աշխատանք են կատարում նախապատրաստվելու համար։ Եթե այս ամենը պետք է 20 օր տևի, բնականաբար, դա ոչ մեկին ձեռնտու չէ։ Հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի բայց, իհարկե, շատ բան մեր ձեռքում չի, և կախված է վիրուսից, շատ բան անորոշ է։ Ամեն դեպքում մենք այս ընթացքում կորցրեցինք բավական ժամանակ ինչը շատ վատ է։ Մենք կարող էինք օգոստոսի 20-ից հետո որոշ մարզերում սկսել դասապրոցեսը և հիմա կունենայինք ինչ որ պատկեր  թե ինչ է տեղի ունենում։ Եվ ամսի 15-ին կարող էին մյուսներն էլ միանալ, բայց հիմա այդպես միանգամից 1 օրում սկսում ենք և սպասենք, տեսնենք թե ինչ կլինի։ 

- Ինչպես նշեցիք մենք այս ընթացքում բավականին երկար ժամանակ բաց թողեցինք, ինչը, բնականաբար, կանդրադառնա կրթության որակի վրա։ Ի՞նչ քայլեր պետք է ձեռք առնի նախարարությունը այդ խնդիրները վերացնելու համար և արդյո՞ք պետք է օգտագործեն նաև ամառային ամիսները բացը լրացնելու համար։ 

— Այդ բացթողումը, միանշանակ, կանդրադառնա կրթության որակի վրա։ Բավականին անորոշ և սպասողական վիճակ է, մարդիկ ուզում էին հասկանալ, թե ինչ է լինելու։ Ամառային ամիսները, կարծում եմ, իհարկե կարելի էր ավելի էֆեկտիվ օգտագործել, կարելի էր շարունակել ինչ-որ կրթական հաստատությունների գործունեությունը,  օգտագործել հեռուստատեսությունը, բայց մյուս կողմից էլ երևի երեխաները այնքան էին հոգնել էկրաններից, որ ամռանը դա հաստատ չէր աշխատի։ Դրա համար գուցե կազմակերպվեր բացօթյա դասեր փոքր խմբերով, բայց հիմա բավականին լուրջ խնդիր է լինելու, երբ որ դպրոցները բացեն, որովհետև երեխաները բավականին հետ են վարժվել։ Ուենք երեխաներ, որոնք ըստ էության 6-7 ամիս դպրոցից կտրված են եղել, ունենք երեխաներ, որոնք ճիշտ է հեռավար մասնակցել են դասապրոցեսին, բայց միայն չակերտների մեջ կարելի է նշել, որ նրանք մասնակցել են։ Բոլորս էլ գիտենք որ երկար ընդատումից հետո, երբ որ մարդը վերադառնում է ինչ-որ գործունեության շատ դժվար է հարմարվում, մանավանդ, երբ այդ վերադարձը ուղեկցվում է բավական խիստ անվտանգության կանոններով։ Առնվազն 2-3 շաբաթ է պետք ուսուցիչներին, որ կարողանան երեխաներին հարմարեցնել այդ ռեժիմին։ Վստահ եմ, որ կլինեն նաև ծրագրային խնդիրներ։ Շատ երեխաներ  նոր նյութը ավելի վատ են հասկանալու, որովհետև նախորդը  նորմալ չեն սովորել, և այս իմաստով լինելու է բավականին ծանր ուսումնական տարի։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular