ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 7-ի որոշմամբ հաստատել է Աշխատավայրում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակման ռիսկերի գնահատման (ժամանակավոր) մեթոդական ուղեցույցը։

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Կորոնավիրուսային հիվանդության՝ COVID-19 (այսուհետ՝ COVID-19) դեմ պայքարի ուղղությամբ կազմակերպվել և իրականացվել են մի շարք հանրային առողջապահական և սոցիալական միջոցառումներ՝ ներառյալ տեղաշարժի սահմանափակումներ, դպրոցների և տնտեսվարող սուբյեկտների գործունեության մասնակի կամ լրիվ դադարեցում, մեկուսացման և/կամ ինքնամեկուսացման սահմանում կոնկրետ աշխարհագրական տարածքներում, միջազգային ճամփորդությունների սահմանափակումներ:

2. Կախված համաճարակային իրավիճակից տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները համապատասխանաբար փոփոխվել են (սահմանափակումների վերացում):

3. Սույն մեթոդական ուղեցույցը մշակվել է Առողջապահության համաշխարային կազմակերպության (այսուհետ՝ ԱՀԿ) առաջարկությունների հիման վրա: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջազգային մոտեցումները փոփոխվում են, հետևաբար, սույն փաստաթուղթը կարող է ենթարկվել փոփոխությունների՝ հիմք ընդունելով ԱՀԿ-ի հետագա նոր մոտեցումները:

4. Մեթոդական ուղեցույցը նախատեսված է նրանց համար, ովքեր ներգրավված են աշխատավայրում COVID-19 տարածման կանխարգելմանն
ուղղված աշխատանքների կազմակերպման, գործողությունների ստանդարտ ընթացակարգերի (ԳՍԸ) մշակման գործում, ինչպես նաև հանրային առողջապահական մարմինների մասնագետների համար և ներառում է աշխատավայրերի համար ոչ առողջապահական բնույթի ընդհանուր ցուցումներ:

2. ԱՇԽԱՏԱՎԱՅՐԻ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

5. COVID-19 փոխանցվում է հիմնականում շնչառական կաթիլների կամ աղտոտված մակերեսների հետ շփման արդյունքում: Աշխատանքի բերումով վարակվելու վտանգին կարելի է ենթարկվել ցանկացած պահի՝ աշխատավայրում, աշխատանքի բերումով համայնք այցելելու ժամանակ, որտեղ տարածված է հիվանդությունը, ինչպես նաև աշխատանքի գնալիս և այնտեղից վերադառնալու ճանապարհին:

6. Աշխատանքի բերումով COVID-19 վարակվելու վտանգին ենթարկվելու ռիսկը կախված է պացիենտների կամ անախտանիշ անձանց հետ սերտ (1 մետրից պակաս) կամ հաճախակի շփվելու հավանականությունից:

7. Աղյուսակ 1-ում ներկայացված վարակվելու վտանգին ենթարկվելու ռիսկի մակարդակները կարող են օգնել աշխատավայրում ռիսկերի գնահատման՝ հաջորդիվ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ ձեռնարկելու հարցում:

8. Միևնույն աշխատանքային միջավայրում կարող են լինել տարբեր մակարդակի ռիսկեր պարունակող աշխատանքներ կամ առաջադրանքներ:
Հետևաբար, ռիսկերի գնահատումն անհրաժեշտ է իրականացնել յուրաքանչյուր կոնկրետ աշխատանքային միջավայրի և յուրաքանչյուր աշխատանքի կամ աշխատանքների խմբի համար: Ռիսկերի յուրաքանչյուր գնահատման համար անհրաժեշտ է հաշվի առնել միջավայրը, առաջադրանքը, սպառնալիքը, եթե այդպիսիք կան (օրինակ՝ պացիենտների կամ նրանց կոնտակտների հետ աշխատողների համար), և առկա ռեսուրսները, ինչպիսիք են անհատական պաշտպանության միջոցները:

9. Հիմնական հանրային ծառայությունները, սննդի մանրածախ և մեծածախ վաճառքը, օթևանատները, հասարակական տրանսպորտը, առաքման ծառայությունները, ջրամատակարարման ու կոմունալ ծառայությունները և պացիենտների կամ նրանց կոնտակտների հետ աշխատողները, կարող են առողջության և անվտանգության առումով ենթրակվել վտանգի՝ մեծացնելով վարակվելու ռիսկը՝ հաջորդիվ հիվանդության բարդություններով ընթացքը:

10. Գործատուի կողմից աշխատատեղերի ռիսկերի գնահատումն անհրաժեշտ է իրականացնել պարբերաբար՝ խորհրդակցելով հանրային առողջապահական մարմինների հետ:

3. ԱՇԽԱՏԱՎԱՅՐՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

11. Աշխատավայրի համար, ռիսկերի գնահատման ուղղությամբ, մշակվում են COVID-19 կանխարգելման և հետևանքների մեղմման գործողությունների ծրագրեր՝ ռիսկերի գնահատման արդյունքներին ու համաճարակային իրավիճակին համապատասխան: Ծրագիրը ներառում է առողջության ապահովմանն ու անվտանգությանն ուղված միջոցառումներ՝ ուղված աշխատավայրի գործունեության ժամանակավոր դադարեցմանը, վերսկսմանը, և, անհրաժեշտության դեպքում, աշխատանքային պայմանների փոփոխմանը:

Աշխատավայրերի գործունեության վերսկսումը մանրամասն պլանավորվում է նախապեսիսկ առողջության ու անվտանգության հետ կապված բոլոր հնարավոր ռիսկերը պատշաճ գնահատվում ենԳործողությունների ծրագիրը և ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումները պարբերաբար թարմացվում են՝ ելնելով համաճարակային իրավիճակից և դրա զարգացման միտումներիցաշխատավայրում COVID-19-ի նոր դեպքերի կամ աշխատակիցներիայցելուների և պատվիրատուների կամ հաճախորդների կողմից անվտանգության կանոններին չհետևելու դեպքում:

12. COVID-19 կանխարգելման և հետևանքների մեղմմանն ուղղված գործողությունները պետք է իրականացնել աշխատանքային անվտանգության և առողջության հետ կապված մյուս ռիսկերի հաղթահարմանն ուղղված գործողությունների հետ միասին, ինչպիսիք են էրգոնոմիկական խնդիրները, աշխատանքային ծանրաբեռնվածությունն ու երկար աշխատանքային ժամերը, հեռավար աշխատանքը, հոգեսոցիալական ռիսկերը և այլն:

13. COVID-19 կանխարգելման և հետևանքների մեղմմանն ուղղված գործողությունների ծրագրերի մշակման և իրականացման ընթացքում անհրաժեշտ է խորհրդակցել հանրային առողջապահական մարմինների հետ, ինչպես նաև վերջինիս և ներդրված միջոցառումների մասին տեղեկացնել աշխատակիցներին:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular