ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետին խանգարողների անունները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

lragir.am-ը գրում է.

Հայաստանի կառավարությունը հաստատել է իր ծրագիրը եւ հանձնել խորհրդարանին, որն անկասկած նույնպես կհաստատի այն: Կառավարությունը կարծում է, որ իրավիճակը հասել է այն աստիճանի, որ անհրաժեշտ են ոչ ստանդարտ լուծումներ, համահայկական ներուժ: Ոչ ստանդարտ լուծումներից, օրինակ, խոսում էր նաեւ Հովիկ Աբրահամյանը: Նա էլ ասում էր, որ պետք են ոչ ստանդարտ մոտեցումներ: Համահայկական ներուժից էլ Տիգրան Սարգսյանն էր խոսում:

Նա առաջ քաշեց «հայկական աշխարհի» գաղափարը, որից իհարկե ըստ էության բան չմնաց այն բանից հետո, երբ Ռուսաստանում ինչ որ Դուգին առաջ քաշեց «ռուսական աշխարհի» գաղափարը: Տիգրան Սարգսյանը հիմա այդ աշխարհի մի մասնիկն է ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահի դերում:
Թե՛ Հովիկ Աբրահամյանի, թե՛ Տիգրան Սարգսյանի մոտ չի ստացվել ոչինչ: Նրանք էլ բավական հավակնոտ, բավական վարդագույն հեռանկարներով ու նպատակներով հագեցած ծրագրեր էին ներկայացնում, բայց երկուսի վարչապետության տարիներին էլ Հայաստանն արձանագրել է հետընթաց: Ընդ որում, առաջընթացը կամ հետընթացը վիճակագրական ցուցանիշներով չէ, որ չափվել է: Նրանք երկուսն էլ որեւէ կերպ չեն փոխել իշխող համակարգը, բայց դեպի վատն են փոխել պետության վիճակն ու հանրության սոցիալական կացությունը:

Իհարկե ամեն մեկի դեպքում եղել են տարբեր պատճառներ: Օրինակ, Տիգրան Սարգսյանին խանգարում էր Հովիկ Աբրահամյանը, Հովիկ Աբրահամյանին Սերժ Սարգսյանն էր խանգարում, Սերժ Սարգսյանին խանգարում էր Ռոբերտ Քոչարյանը: Ի՞նչ պատճառներով է ստացվելու Կարեն Կարապետյանի գրած լավ փաստաթուղթը: Թե՞ վերջում պարզվելու է, որ նրան էլ խանգարեց ինչ որ մեկը, ասենք Լեւոն Տեր-Պետրոսյանը, որ հայտարարեց դեֆոլտի վտանգի մասին եւ փախցրեց ներդրողներին ու վարկատուներին:
Իրական ու մտացածին խանգարողների պակաս Հայաստանում չի զգալու որեւէ վարչապետ: Հետեւաբար, խանգարողներն այլեւս չեն կարող լինել անարդյունավետության պատճառաբանություն:

Առավել եւս, որ կա մի ուշագրավ «օրինաչափություն». բոլորը պատճառաբանում են խանգարողներին, բայց ոչ ոք բարձրաձայն չի տալիս անուն, ազգանուն:
Մինչդեռ, խանգարողներն արդարացում կարող են լինել այն դեպքում, երբ տրվի հստակ անուն, թե ովքեր են խանգարում:

Օրինակ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Վարուժան Սուքիասյանը հայտարարում էր, որ լրագրողներն են խանգարում: Վարուժան Սուքիասյանը երեք պարտությունից հետո պարզապես հեռացավ, ընդ որում համընդհանուր ժպիտի կամ քմծիծաղի ներքո:

Նա չունեցավ համարձակություն ուղիղ ասելու, թե ով է իրականում խանգարում:
Հայաստանում ամեն ինչ սկսում է այդտեղից, լինի ֆուտբոլ, թե քաղաքականություն՝ խանգարողներին ուղիղ մատնանշելու համարձակությունից, անուններ տալու համարձակությունից, իրերն իրենց անունով կոչելու համարձակությունից:
Հայաստանի իշխանությունը միշտ էլ գեղեցիկ է նկարագրել ապագան, ձեւակերպել իր նպատակները, բայց ոչ մի իշխանություն իրերը չի կոչել իրենց անուններով, չի տվել խանգարողների կոնկրետ եւ հստակ անուններ: Իսկ առանց դրա չի ստացվելու ոչինչ եւ խանգարողները միշտ լինելու են ավելի ուժեղ, իսկ նրանց մեղադրելը միշտ լինելու է թուլության նշան:

Դա չի նշանակի, որ չի փոխվի ոչինչ: Պարզապես կփոխվի այնքան, որքան չի խանգարի խանգարողներին: Դա էլ նշանակում է, որ պետության «նյութափոխանակությունը» շարունակելու է մնալ խանգարված եւ հանրությունն իր ապագան շարունակելու է փնտրել այդ օրգանիզմից դուրս:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular