Ինչպես ընդամենը մեկ օրում մաքրել օրգանիզմը կուտակված վնասակար նյութերից
ՖՈՏՈՕրգանիզմի մաքրությունն ապահովելը շատ կարևոր է առողջության ու լավ ինքնազգացողության պահպանման համար, ուստի մասնագետները հորդորում են ժամանակ առ ժամանակ մաքրել օրգանիզմը կուտակված վնասակար նյութերից։ Այս պրոցեդուրան հատկապես կարևոր է այս ժամանակահատվածում, քանի որ թույլ կտա նախապատրաստել օրգանիզմն աշնան եղանակային փոփոխություններին ու խուսափել առողջական խնդիրներից, ուստի սննդաբանները ներկայացրել են ամենապարզ ու արդյունավետ միջոցն ընդամենը մեկ օրում օրգանիզմը մաքրելու համար։
Առաջին հերթին մասնագետները խորհուրդ են տալիս ամբողջ օրվա ընթացքում զտված ջուր խմել, որին կարելի է նաև մի փոքր մեղր ու կիտրոն ավելացնել։ Հարկ է հիշել, որ ամեն անգամ սնվելուց առաջ հարկավոր է մի բաժակ նման ջուր խմել։
Բացի այդ, հարկավոր է օրական մի քանի անգամ կաթնախոտի եփուկ խմել, որի պատրաստման համար անհրաժեշտ բույսը կարելի է գնել դեղատնից։ Այս եփուկւը կարագացնի նյութափոխանակությունն ու դրական ազդեցություն կունենա լյարդի վրա։
Շատ օգտակար են նաև կտավատի սերմերը, ուստի առավոտյան նախաճաշին հարկավոր է մի ճաշի գդալ կտավատի սերմ ուտել, որն անհրաժեշտ է երեկոյան նախապես թրջել։ Այս սերմերը պաշտպանիչ շերտով կպանեն աղիների լորձաթաղանթը՝ դրանով իսկ բարելավելով աղիների աշխատանքը։
Չի կարելի մոռանալ նաև բուսական թեյերի օգտակարության մասին։ Ամեն անգամ սնվելուց հետո հարկավոր է մի բաժակ կանաչ թեյ կամ բուսական այլ թեյ խմել։ Այն կօգնի մաքրել լյարդն ու երիկամներն ու կկարգավորի արյան մեջ շաքարի մակարդակը, ինչը նույնպես շատ կարևոր է։