ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու են մարդկանց սպանում Նուբարաշեն ՔԿՀ-ում, պատմում է Վ. Գասպարին. Բացահայտող տեսանյութ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lragir.am-ը գրում է.

Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում Վարդգես Գասպարիի նկատմամբ կիրառված բռնության մասնակիցները եղել են 4 հոգի, պատմում է տուժողը, սակայն պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցմանն ի պատասխան Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից պատասխանել են, որ եղել են երեք հոգի:

Չորրորդ անձնավորությունը, ում հանել են գործի նյութերից՝ ԱՄՆ-ից արտաքսված ոմն Դավիթ Անանյան է: Գասպարին պնդում է, որ գլխավոր կազմակերպիչները զոն նայող Գագոն և Դավոն են եղել:

Սակայն, դատախազությունը, հիմք ընդունելով Դավիթի ցուցմունքը, թե չի ճանաչում Գասպարիին, դադարեցրել է քննություն իրականացնել այդ ուղությամբ, այսինք հավաստի են զոն նայողի հայտարարությունը, ոչ թե քաղաքացու հայտարարությունը:

"Ինձ բռնության ենթարկողներից Մխիթար Սարգսյանին սպանեցին, քանի որ նա մի քանի օրից պետք է ազատվեր, որոշ ապացույցներ հնարովր էր բացահայտվեին:"

Վարդգես Գասպարին շարունակում է պայքարել իր խախտված իրավուքների համար՝ հետևելով գործի քննությանը, սակայն հույս չունենալով որևէ դրական տեղաշարժի:

Մանրամասները՝ տեսնայութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular