ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր Սահմանադրությո՞ւն, թե՞ հնի խմբագրում. հանձնաժողովը դեռևս չունի այս հարցի պատասխանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այն, որ երկրին նոր Սահմանադրություն է պետք, երկու կարծիք լինել չի կարող: Չնայած, որ իշխանափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե 2015-ին ընդունված Սահմանադրությունն ամենևին էլ վատը չէ, բայց դրանից հետո այդպես էլ հասկանալի չդարձավ, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պատվերով գրված երկրի գլխավոր օրենքը, որին նախկինում դեմ էր նաև Փաշինյանը, ինչո՞ւ հանկարծ դարձավ լավը: Երկար ժամանակ այս մասին լռություն էր պահպանվում, բայց հետագայում պարզ դարձավ, որ 2020 թվականի փետրվարի 20-ից գործում է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որի ոչ թափանցիկ և ոչ ներառական աշխատանքների մասին իրենց մտահոգությունները հայտնեցին մի խումբ քաղաքացիական հասարակության կազմակերպություններ:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը ևս կողմ է, որ հանձնաժողովի աշխատանքը թափանցիկ լինի:

«Ես կողմ են նաև, որ որոշակի կոնցեպտներ մինչև հայեցակարգում ներառելը դնենք հանրային քննարկման, քանի որ այդկերպ հնարավոր կլինի շատ առաջարկներ հաշվի առնել հայեցակարգը հրապարակելուց առաջ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ 2005-ի սահմանադրական փոփոխությունների, և թե՛ 2015-ին նոր Սահմանադրություն ընդունելու ժամանակ հանրային մասնակցությունը շատ քիչ է եղել և հիմա ավելի իրատեսական է, որ նոր Սահմանադրության ձևավորման փուլում հանրության մասնակցությունն ավելի մեծ լինի, բայց միևնույն ժամանակ այն պետք է որակական առումով արդյունավետ լինի»,- ասաց Կ. Զադոյանը:

Խոսելով այն մասին՝ խոսքը նոր Սահմանադրություն ունենալո՞ւ, թե եղածը նոր խմբագրությամբ ներկայացնելու մասին է, կազմակերպության ղեկավարը նշեց, որ ամենակարևոր հարցն այն է, որ երկար տարիներ խոսվել է ՀՀ Սահմանադրությունների ոչ լեգիտիմ լինելու մասին և հիմա կարևոր է, որ երկրի գլխավոր իրավական փաստաթուղթն ընդունվի քաղաքացիների կողմից և այլևս լեգիտիմության խնդիր չունենա:

«Հայաստանի ներկայիս քաղաքական իշխանությունը բարձր ամբիոններից բազմիցս հայտարարել է, որ պետք է քաղաքացիներին վերադարձնել Սահմանադրությունն ընդունելու իրավունքը: Եվ այս առումով, ես կարծում եմ, որ պետք է ունենանք նոր Սահմանադրություն, որը նաև իշխանությունը քաղաքացիներին վերադարձնելու նոր սկիզբ կլինի: Այս հարցը պետք է քննարկենք նաև մասնագիտական հանրության հետ: Պետք է նկատի ունենաք նաև, որ 2018 թվականին տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները պայմանավորված էին նաև այս հանգամանքով, ուստի իմ կարծիքով սա ևս չի կարելի անտեսել կամ հաշվի չառնել»,- ասաց Կ. Զադոյանը:

Անահիտ Հայրապետյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular