ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե ինձ ազատում են, ապա պետք է բոլոր ՊՈԱԿ-ների ղեկավարներին ևս աշխատանքից ազատեն. Ամատունի Վիրաբյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի շուրջ առաջին անգամ չէ, որ սև ամպեր են կուտակվում: Իշխանափոխությունից հետո նրան ստիպել էին աշխատանքից ազատման դիմում գրել, բայց նա հրաժարվել էր։ Օրերս ՀՀ արդարադատության նախարարի հրամանով են Ա.Վիրաբյանին աշխատանքից ազատել՝ հարկեր չվճարելու պատճառաբանությամբ, որը, պարզվում է բավականին վիճելի և զավեշտալի պատճառ է։

1or.am-ի հետ զրույցում Ամատունի Վիրաբյանը նշեց, որ աշխատանքից ազատելու նախարարի որոշումը անհիմն է, քանի որ այն ինչի մեջ իրեն մեղադրում են, համակարգային խնդիր է եղել, որը տարիներ շարունակ լուծում չէր ստանում:

«Ինձ մեղադրում են հաշվապահական հաշվառումը սխալ վարելու համար, բայց ես կառույցի տնօրենն եմ: Իսկ ինչ վերաբերում է հաշվապահությունը սխալ վարելուն, ապա դա նրա արդյունք է, որ տարիներ շարունակ մեզ բյուջեից գումարներ չի հատկացվել, որպեսզի մենք կարողանանք ավելացված արժեքի հարկ վճարենք: Ամեն տարի ստուգում է իրականացվել, այդ մասով ակտ է կազմվել, և պետությունը այդ գումարը պահուստային ֆոնդից հատկացրել է, մենք էլ վճարել ենք: Եվ ամեն ինչ հարթվել է: Այդպես են աշխատել բոլոր ՊՈԱԿ-ները, այդ թվում՝ Մատենադարանը: Եվ եթե դրա համար ինձ աշխատանքից ազատում են, ապա այդ հիմքով պետք է մնացած բոլոր ՊՈԱԿ-ների տնօրեններին ևս աշխատանքից ազատեն, քանի որ նախկինում այդ խնդրի առաջ կանգնած են եղել բոլորը»,- ասաց Ա. Վիրաբյանը:

Տնօրենը նշեց, որ խոսքը 800 մլն դրամի մասին է, որը երեք տարվա պարտքի ընդհանուր չափն է կազմում: Հետաքրքիր մեկ փաստ ևս: մինչև 2016 թվականը օրենքով նախատեսված չի եղել, որ ՊՈԱԿ-ները ավելացված արժեքի հարկ վճարեն, բայց երբ հետագայում օրենքը փոխվել է, բյուջեով ՊՈԱԿ-ներին հատկացվող գումարների չափը մնացել է նույնը, որը նման երևույթի պատճառ է հանդիսացել:

«2019 թվականի հունվարի 1-ից բյուջեով այդ գումարը նախատեսվել է և, պարզ է` դրանից հետո որևէ խնդիր այդ ուղղությամբ չի առաջացել, իսկ նախորդ երեք տարիներին՝ 16,17,18 թվականներին այդ խնդիրը եղել է»,- ասաց Ա. Վիրաբյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular